2023-06-14-18661899

մենք կարողացանք յաջողութեան հասնել ներթափանցելով բալտեան գաղթական կազմակերպութիւններ, առանձնապէս շուեդիայում։ եւ ունէինք գործակալների լաւ ցանց ուկրաինական գաղթականների մէջ, առանձնապէս՝ կանադայում, ուր ապրում էին մի քանի միլիոն ուկրաինացի։ սակայն գաղթականների կազմակերպութիւնը մենք ամենախորքային ձեւով ներթափանցեցինք՝ աքսորուած հայերի խումբն էր՝ դաշնակցութիւնը։

մի ժամանակ այն հաստատակամ ազգայնական խումբ էր, որ աշխատում էր անկախ հայկական պետութեան համար։ ժամանակի ընթացքում մենք տեղաւորեցինք այնքա՛ն շատ գործակալ, որ ոմանք նոյնիսկ հասան կառավարող պաշտօնների։ մեզ յաջողուեց արդիւնաւէտօրէն չէզոքացնել այդ խումբը, եւ ութսունականներին դաշնակցութիւնը այլեւս չէր պայքարում հայաստանում սովէտական իշխանութեան դէմ։ կազմակերպութիւնն եւ դրա որոշ անդամները հաւաքագրուեցին ԿԳԲ։

տարիներ անց, 1992֊ին, երբ դաշնակցութեան առաջնորդներն եւ այլ հայ ազգայնականները թիրախաւորում էին հայաստանի նախագահ լեւոն տէր֊պետրոսեանին բաւական ազգայնական չլինելու համար, ես նրանից զանգ ստացայ՝ իր հետ ունեցել եմ մի քանի ընկերական զրոյց իմ մոսկուայի բնակարանում։ նա օգնութեան կարիք ունէր՝ պաշտպանուելու դաշնակցութեան յարձակումներից, եւ ես տրամադրեցի նրան եւ հայ մամուլին տեղեկատւութիւն՝ եօթանասունականներին այդ գաղթական խումբ ԿԳԲ֊ի ներթափանցման մասին։

աղբիւր՝ «հետախոյզների առաջնորդ՝ արեւմուտքի դէմ լրտեսութեան 32 տարիս հատուկ ծառայութիւններում» (spymaster, my thirty-two years in Intelligence and espionage against the west, oleg kalugin.)

#պատմութիւն #կալուգին #օլեգ_կալուգին #գիրք #էկրանահան #դաշնակցութիւն #կգբ #սովէտ #խսհմ #հայաստան #անկախութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատմութիւն  կալուգին  օլեգ_կալուգին  գիրք  էկրանահան  դաշնակցութիւն  կգբ  սովէտ  խսհմ  հայաստան  անկախութիւն