2023-05-16-18295517

մէկին տեսայ, չէինք սպասում, այլ թեմայից էինք ուզում խօսել, բայց շեղուեցինք մեր բանակային պատմութիւնների։

նա արցախցի ա էդ կողմերն էր։

ասում ա՝ դէ ահաւոր չէին սիրում սպաները երբ տեսնում էին մենակ զինուոր ինչ֊որ տեղ գնայ իր գործերով։ պատուհանից տեսնում էին, զանգում ստորադասներին, բղաւում՝

— ադինոկի խաժդենեաները կտրցրէ՛ք։

կտրցրէքը, ոնց հասկանում եմ, արցախի բարբառով՝ դադարեցնելն ա։

ասում ա, նաեւ կտրցնում էին կարապներին։ ըստ հրամանի։

ուրեմն, զօրամասերում մշակոյթ էր ձեւաւորուել ա չորս թղթերից թղթէ կարապներ սարքել։ արդէն հմտացել էին, մաստագիտացել՝ էս թուղթը մի ուղարկէք, էն թղթից ուղարկէք։ յետոյ գունաւոր թուղթ էին ստանում, օրինակ կտուցները վարդագոյն թղթից էին անում։

ու ասում ա, շտաբից հրաման ա եկել՝

— կարապները կտրցրէ՛ք։

ու կտրցրին, war on կարապներ էր յայտարարուած։ շատ կարեւոր էր կարապներին կտրցնելը։

ասում ա, դէ նաեւ, զինուորը պէտք ա միշտ «զբաղուած» լինի։ ասում ա, մի տեղ կար, որ դէ խոտ էր աճում, մեզ էլ ստիպում էին էդ խոտը բահերով կտրել։ բարդ էր, բան, մեզնից մէկն ասաց՝ ստեփանակերտում ծանօթների մօտ խանութ կայ, էնտեղ նէնց նիւթ կայ, որ լցնէք, յետոյ ինչ ուզում ա լինի, ադրբեջանին էլ էդ հողերը տաք, երբէք բան չի աճելու էնտեղ։ ասում ա՝ չթողեցին, զի բա ինչո՞վ զինուորին զբաղեցնէին։ իսկ հողը, ի դէպ, ադրբեջանին մնաց։

ասում ա, էդ գործերից ամենաշատը չէի սիրում սառոյց կոտրելը։ ասում ա՝ շատ բարդ ու զզուելի գործ էր։ ու ասում ա, ես մտածեցի, այ ես ֆիզիկա գիտեմ, այ ես կիրթ եմ, արի թեթեւացնեմ գործը։

գնացի ճաշարան, էնտեղ ընկերս էր, ասի՝ կարա՞ս մի բուռ աղ տաս։ ասաց՝ ի՞նչ մի բուռ՝ առ քեզ մի ղազան աղ։

ասում ա, ղազանը բռնել էի, քայլում, սերմերի պէս ցանում աղը։

ասացի ընկերներիս՝ տեսէք, էսա արեւը դուրս կը գայ ինչ կը լինի, շատ հեշտ կը հաւաքենք էդ սառոյցը։

մէկ էլ անցնում ա ինչ֊որ սպայ։

տեսնում ա, հարցեր ա տալիս, գովում ա իրան։ ասում ա՝ այ ապրես, այ խելացի ես, այ տէնց ա պէտք կիրթ ձեւերով խնդիրներին մօտենալ։

ասում ա՝ լրիւ փայլում էր դէմքս, նէնց ինձնից գոհ էի։

սպան գնաց, մի տասնհինգ րոպէից վազելով վերադարձաւ։

ասում ա՝ աղը ո՞րտեղից։

դէ, ո՞րտեղից, ի՞նչ ասէի, հո չէ՞ի ասի ղազանով աղ ենք խնդրել տանից ուղարկեն։ ճաշարանն էլ դէմն ա։

ասացի՝ ճաշարանից։

ասում ա՝ ջղայնացաւ, սկսեց բղաւել որ զինուորի բերանից ուտելիք ենք տանում, գնաց։

ասում ա՝ պատկերացնում եմ ոնց էր գնում֊գնում, մէկ էլ մտածեց՝ բա ո՞րտեղից իրանց աղ, ու ոնց փոխուեց իր դէմքը, ու հետ վազեց։

ասում ա՝ տէնց ինձ տասնհինգ րոպէյուայ ընթացքում նոյն գործի համար եւ գովեցին եւ կշտամբեցին։

#բանակ #պատմութիւն #բարբառ #հայերէն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բանակ  պատմութիւն  բարբառ  հայերէն