2023-04-18-18098924

էսօր բրիտանական գիտնականները պարզեցին ինչպէս շրջանցել կորպորատիւ «ms teams»֊ին կպնելու կորպորատիւ սահմանափակումները։

կարող ա էդպէս ստացուել, որ ընկերութիւնը սահման(ափակ)ում ա ինչ ցանցից լինի կպնել իրենց չաթին, ինչ ցանցից՝ չէ։

պարզւում ա սահմանափակումն աշխատում ա նոյնականացման ժամանակ։ դիցուք դիտարկիչում բացել էք «թիմզ», խնդրում ա մուտք գործել։ թէ տան ցանցից էք՝ չի թողնի, կասի՝ ընկերութեան պահանջած սահմանափակում։

«թիմզի» պաշտօնական ծրագիրն էլ չի կպնի։

եթէ ներբեռնել pidgin֊ի purple-teams յաւելումը, ապա կը ստացուի մօտաւորապէս նոյնը՝ կը բացի դիտարկիչ, դիտարկիչի մէջ կը պահանջուի նոյնականանալ, յետոյ կը ստանաք կորպորատիւ կանոններին հակասող մուտքի արգելափակման մասին հաղորդագրութիւն։

բայց եթէ դիտարկչից յղումը պատճէնել փակցնել դիտարկչի մէջ, որ գտնւում ա կորպորատիւ ցանցում՝ ապա նոյնականացումը, բնականաբար, կը կատարուի։ եւ դիտարկիչը կը յղի դատարկ էջի, որի url֊ը եւ սպասում ա pidgin֊ի յաւելումը։ դա զետեղելով փիջին կարելի ա անցնել նոյնականացումը։ իսկ այն եթէ անցնել՝ «թիմզը» սկսում ա աշխատել ցանկացած ցանցից։

պրոֆիտ։

ու տէնց։

#ցանց #տեք #կիրառելիութիւն #հետազօտութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ցանց  տեք  կիրառելիութիւն  հետազօտութիւն