2023-04-05-17929888

ե՛ւ activity pub֊ը, ե՛ւ diaspora֊ն ունեն մի ընդհանուր խնդիր։

համացանցի կարեւոր յատկութիւնն ա ինձ համար՝ պատմութիւն պահելը։ ճիշտ ա, շատ բան ջնջւում ա, բայց ընդհանուր առմամբ, համացանցում հնարաւոր ա բացայայտել պատմութիւն։ համացանցը նման ա քաղաքի, որ ունի հին մաս։ այդ հին մասի որոշ հատուածները վերակառուցւում ու արդիականացւում են։

բայց մնում ա հին բովանդակութիւն։ օրինակ, photo.net֊ի ֆորումը թարմացրին, կարծես նոյնիսկ լրիւ փոխեցին ծրագրակազմը, բայց բովանդակութիւնը մնացել ա։

կամ, ես ութսունականների գրառումներ ու քննարկումներ եմ կարդացել usenet֊ի հատուածում։

համացանցը նաեւ պատմութեան մասին ա, ու հնարաւորութիւն ա տալիս պատկերացնել, ինչի ա էն ինչ ունենք էսօր էնպիսին, ինչ կայ, ու ինչ ա եղել նախկինում։ եւ որ այն ինչ էսօր ա՝ միշտ չի էդպէս եղել։

(քանի օր առաջ խօսում էի մէկի հետ, պատմում էի մոբայլ սարքերի համար հայերէն ֆոնտերի ոդիսականը, նա ասաց՝ երբ ես սկսեցի օգտուել ինտերնետին կպած սարքերով՝ ամէն տեղ հայերէն լինում էր տեսնել, չէի էլ պատկերացնում որ ժամանակին էդպէս չի եղել, կամ որ դա խնդիր ա եղել)

ու հիմա անցնեմ մեր ապակենտրոն ցանցերի խնդրին՝ եթէ դու բացում ես նոր հանգոյց, ու հետեւում ես ինձ՝ իմ տասից շատ տարուայ պատմութիւնը չի ֆեդերացւում քեզ մօտ։ քո հանգոյցում պիտակին կտացնելով չես տեսնում ինչ եմ ես գրել ու նշել այդ պիտակով տաս տարի առաջ, ու չի երեւում ինչ քննարկումներ են եղել նոյն թեմաներով։

օրինակ ֆորումներում լինում են հին քննարկումներ, ու երբ նոր շղթայ են բացում նոյն թեմայից, յաճախ մոդերատորները ուղղորդում են, ցոյց են տալիս հին շղթայի տեղը՝ եթէ այն ինչ ուզում ես արտայայտել, կամ հարցնել, դեռ չեն արտայայտել կամ հարցրել՝ աւելացրու։

այս յատկութիւնը ապակենտրոն հանգոյցների՝ պատմութիւն սինք չանելը՝ ինտերնետի տրամաբանութեան դէմ ա ինձ համար, զի ինտերնետն ինձ համար նաեւ պատմութեան մասին ա։

միակ տեքնոլոգիան որ էդ հարցը լուծում ա, ի դէպ՝ secure scuttlebutt֊ն ա։ երբ մարդուն հետեւում ես՝ իր ամբողջ պատմութիւնը սինք ա լինում քեզ մօտ։

իսկ մեզ մօտ երեւի կարելի ա լուծել սինք անող բոտեր գրելո՞վ։ լաւ չեմ պատկերացնում ինչպէս։

ու տէնց։

#համացանց #պատմութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ համացանց  պատմութիւն  դաշնեզերք  ապակենտրոնացում