2023-04-04-17922528

սկսել եմ սահմանել արագագործութիւնը մեքենայի։

դէ նախ ես չեմ սիրում որ ֆանը պտտուի, կամ որ տաքանայ մեքենան։

գիտէք՝ բիլդ եմ անում ամէնը, բայց նոյնիսկ երբ շինում եմ՝ դանդաղ եմ շինում, որ չտանջուի մեքենան։ շտապելու տեղ չունեմ։

անխուսափելի ա դիտարկչի ջս֊ների լոադը բայց դա զսպում եմ էջանշերը քնած պահելով միշտ։

հիմա էլ ստիպուած եմ վմ օգտագործել՝ վմ֊ն ա տաքացնում։ ես իրան քնեցնում եմ երբեմն, հէնց kill -STOP֊ով, յետոյ արթնացնում kill -CONT֊ով, բայց դրա միջի օհ֊ը դրանից յաճախ գժւում ա։

ու հիմա զսպում եմ էսպէս՝

r cpupower frequency-set -g powersave
r cpupower set -b 15
r cpupower frequency-set -u 1000Mhz

r֊ն իմ ռութով աշխատեցնելու ալիասն ա, -b 15֊ը հիմա զգում եմ որ մոռացայ ինչ ա, առաջին տողով խնայող ռեժիմ եմ գցում, երրորդ տողով սահմանում եմ բոլոր պրոցեսորների արագութիւնը հազարով։

շատ աւելի հանգիստ ա իրան պահում, ու նէնց չի որ զգում եմ որ դանդաղել ա։

դա գուցէ նաեւ նրանից ա որ հոմս հեռու գտնուող կարգչի վրայ ա ու առանց էդ էլ լիքը բան դանդաղ ա։ պարզապէս i/o֊ն խեղդում ա մեքենան, կամ չի կարողանում խեղդել անիմաստ։ գուցէ դա էլ ա ազդում որ չեմ զգում։

զի երբ մեքենան կողքս ա՝ ահաւոր արագ ա ամէնը լինում։ տեսնեմ, էս երկու ամիսը լինի տեղափոխուել, սերուերս բերել իմ նկուղ, ու տէնց։ բայց կրկին, ինձ թւում ա զսպած կը պահեմ յաճախականութիւնը, ինձ լրիւ, իսկապէս, հերիքում ա փայնբուքի հզօրութիւնը։ #տեք #տէք #լինուքս #արագագործութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տեք  տէք  լինուքս  արագագործութիւն