2023-02-23-17379701

ես հասկացայ, ada֊ն, չնայած ալգոլ֊պասկալի աւանդոյթների մէջ ա, ինչով ինձ դուր չի գալիս։ հա, չաղ ա, բայց փոխարէնը բաւական հետեւողական ա։ միշտ չէ, բայց բաւական։ հա, համայնք ունի, հա, շատ կոդ կայ գրուած, հա, ուժեղ մէջք ունի, կորպորացիաներն ու պն֊ն…

այ այստեղ հասնելիս ես զգում եմ, որ ուզում եմ հեռու մնալ նախագծերից, որ հզօր աջակիցներ ունեն։ զի ինձ զզուելի ա լոկ արդէն հզօր աջակից ունենալու պատճառով ուրախանալը։

ու այո, արդե՞օք դա մեզ պէտք ա։

մի բան էլ մինիմալիզմի մասին։ էսօր եւս մի անգամ մտածեցի, ինչքան կարեւոր են պիտակները՝ ֆայլային համակարգում։ զգացի, զի երբ փնտրում եմ ինչ֊որ բան, կամ գնում եմ էն պանակ, ուր պիտի լինի, ու անում եմ ls | grep ինչ֊որ բան կամ անում եմ find . | grep ինչ֊որ բան որը պիտի որ անուան մէջ լինէր։

ու իրականում ես անում եմ յայց, խնդրելով էս կամ էն պիտակը։ որն ինձ մօտ անուան մէջ ա։ էն ա ինչի՞ համար պանակներ, եթէ կարող են լինել պիտակներ։ գիրք պիտակը, նկար պիտակը լրիւ բաւական ա։ ըստ որում դրանք կարելի ա եւ աւտոմատ աւելացնել՝ ըստ ֆայլի ֆորմատի։

#մինիմալիզմ #թուանշային_մինիմալիզմ #ծրագրաւորման_լեզուներ #պիտակ #պիտակներ #ֆայլային_համակարգ #նախագծում #դիզայն #ծրագրաւորում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մինիմալիզմ  թուանշային_մինիմալիզմ  ծրագրաւորման_լեզուներ  պիտակ  պիտակներ  ֆայլային_համակարգ  նախագծում  դիզայն  ծրագրաւորում