2023-01-04-16611156

էքսպատի հետ էի խօսում՝ իսկական էսքպատի, որ էստեղ ա մօտ տաս տարի, ամուսնացել ա, երեխայ ա մեծացնում, քաղաքներից մէկում փոքրիկ բիզնէս ունի։

խօսում էինք սարերից եւ հրաբուխներից, երկրաշարժներից, տարբեր երկրներից։

նա էլ ասաց՝

— ararat still works. it killed lots of people in 19th century. but aragats doesn’t work.

շատ լաւ անգլերէն չունի, իրականում երեւի մի քիչ էլ աւելի վատ էր ձեւակերպել։

ես կատակեցի, թէ շատ բան ա որ չի աշխատում հայաստանում։ իսկ թուրքիան՝ նատօ անդամ պետութիւն ա, եւրոպական շուկայի մատակարարող եւ մաս, էնտեղ մենեջմենթը այլ ա, կառաւարութեան միջին եւ ցածր շերտերը, չինովնիկները գիտեն գործ անել, ու եթէ հրաբուխն աշխատում ա՝ զարմանալի չի։ իսկ մենք հետխորհրդային ենք, ու դեռ եատմ/հապկ անդամ ենք՝ պարզ ա որ արագածն էլ չի աշխատում։

ու յետոյ յիշեցի, որ սերժն ասում էր որ չբզբզանք, որ հրաբուխները չարթնանան՝ երեւի արագածը, հատիսը, աղմաղանը նկատի ունէր։ զգում էր, որ պետական ապարատը չի աշխատում՝ ու հրաբուխներն էլ դրա հետ։

#անկապ #հրաբուխ #զրոյց #դաւադրութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  հրաբուխ  զրոյց  դաւադրութիւն