2022-10-12-14744256

#վերելակային

էս բարձրայարկերի վերելակները ոնց որ երթուղայիններ լինեն։

նախ երկար սպասում ես։

յետոյ էլ, ինչքան էլ մարդ մէջը խցկուած չլինի, ասում են՝ «եկէք, եկէք, կը տեղաւորուենք»։

նստարաններ լինէին, կասէին՝ «տուէք ձեր պայուսակը պահենք»։ կը քաշուէին էն կողմ, որ ազատեն նստարանի անկիւնը՝ «տեղաւորուէք»։

ամէն անգամ էդպէս կանչում են, մտածում եմ՝ քանի՞ կիլօ ա, քանի՞ մարդու համար ա նախատեսուած, աչքերս նման տեղեկատւութիւն են փնտրում։ ու դէ սովէտականներում բան գրուած չի, իսկ եթէ գրուած ա եղել՝ կորել ա, իսկ եթէ չի կորել՝ մէկ ա վստահելի չի, զի էդ սովէտականը ամէն վայրկեանի սպասում ես որ կընկնի։ իսկ եթէ նոր լինէր՝ մէկ ա չէր կարողանում կշռել, ասել՝ չեմ տանի, զի շատ էք։

իսկ մեզ մօտ կայ նաեւ չսովէտական՝ աւելի ճիշտ նեօ֊սովէտական՝ բելառուսական։

այնտեղ գրուած ա, որ նախատեսուած ա հինգ հոգու համար։ եւ ես ինձ ամէն անգամ յոյս եմ տալիս, որ հինգ հոգին, երեւի՝ բածկայի պէս՝ բոյով սիրուն հինգ հոգի են, իսկ ով գիտի, գուցէ մի տաս հատ հայ հանգիստ կարող ա տանել։

էս բելառուսականը նաեւ հայերէն ա խօսում, ասում ա՝ «յարկ էսինչերորդ»։ մտածում ես «ինչի՞ ա հայերէն խօսում»։ հաստատ մտքին մի վատ բան կայ։ սպասում ա զգօնութիւնդ կորցնես, որ… մի կեղտ բան անի։

այնպէս որ զգօն եղէք բելառուսական վերելակների հետ յարաբերուելիս։

#երեւան #վերելակ #բարձրայարկ #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վերելակային  երեւան  վերելակ  բարձրայարկ  անկապ