pinebook
֊ի վրայ կրկին փորձում եմ յարմարուել enlightenment
֊ին։
ամէն դէպքում՝ շատ ուրիշ ա։ այն ինձ մօտ չի ասոցացւում gnome
֊ի կամ kde
֊ի կամ mate
֊ի կամ xfce
֊ի կամ թէկուզ lxde
֊ի պէս միջավայրերի հետ։
աւելի ա նման «ֆենսի» openbox
֊ի։
ու զարմանում եմ՝ windowmaker
֊ն ինձ մօտ շատ աշխոյժ վազել ա ամէն հին կարգիչների վրայ։ իսկ pinebook
֊ի վրայ աշխատասեղանի անուան տեքստը fade in
֊ով ցուցադրելը կարող ա վայրկեաններ տեւել։ շատ դանդաղ ա։
միւս կողմից, զարմանալիօրէն enlightenment
֊ը ահաւոր արագ, առանց խնդիր ամէն տեսակ անիմացիաներ ա պատկերում, հաշւում։
այնպիսի տպաւորութիւն ա, որ pinebook
֊ի վիդեօ դրայւերի մէջ ինչ֊որ հիմնական բան չեն իրականացրել, բայց opengl
֊ի մասեր աւելի լաւ են իրականացրել։ տարօրինակ ա։
ինչեւէ, փորձում եմ յարմարուել, ու խնդիրներս հիմնականում նրանք են, որ enlightenment
֊ը շատ ա իրա վրայ վերցնում։
- չեմ կարող ձեռքով
setxkbmap
անել՝ պիտի իր կարգաւորումներով նշես շարուածքները, այլապէս չի աշխատում։ - չեմ կարողանում
root window
֊ի մէջ դնելxscreensaver
֊ի որեւէ էկրանապահ անիմացիա, ինչը յաճախ անում եմwindowmaker
֊ում։ դա նման ա «մէյնսթրիմ» միջավայրերի, երեւի դրանք արմատի պատուհանի վրայից իրենց պատուհանն են դնում պաստառով, այդ պատճառով իմ աշխատեցրած էկրանապահը պաստառի հետեւն ա յայտնւում։ - չեմ կարողանում մկնիի ցուցիչը փոխել։ ես սովորաբար անում եմ
xsetroot -cursor_name right_ptr
որ ձախլիկի մկնիկ լինի, իսկenlightenment
֊ում չնայած կարելի ա ասել, որ չխառնուի ու էքսի ցուցիչները նկարի, սակայն մէկ ա չեմ կարողանում ցուցիչի ուղղութիւնը փոխել։
ու տէնց։
#լինուքս #տեք #միջավայր