2022-08-20-13535156

ուրեմն, բարիստան էլի էր ասել, որ թուրքերէն գիտի, եւ էս անգամ բողոքեց որ սովորելն ու աշխատելը բարդ ա, սկսեցի հարցեր տալ իր ուսումից, նախ՝ որտեղ ա սովորում՝ ասաց՝ եպհ֊ի արաւելագիտական։

առաջին բանը որ ուզում էի ասել՝ ոնց որ ձեզ մօտ բոլոր դասախօսները քոչարեանական են։

երեւի պիտի ասէի։

բայց որ չասացի, մի երկու հարց էլ տուեցի, նա տարուեց տարբեր բաներ պատմելով, սկսեց նկարագրել իր վեհ դասախօսներին, հատ հատ նոութը բացել նայում էի՝ մէկը միւսից սրիկայ, ու ախր արդէն դէմքից ա երեւում դա, յետոյ սկսեց «ինսայթներ» պատմել, ինձ բաւական զզուելի, ու դէ ինսայթներ չեմ սիրում, ու ես իրենից լաւ գիտէի, ասենք հայ֊թուրքական արձանագրութիւնների պատմութիւնը, որն իրեն ներկայացրել են որպէս հայ դիւանագիտութեան եւ շուստրիութեան գագաթնակէտ, եւ թուրքիայի պատմութիւնն ու քաղաքականութիւնն եմ աւելի լաւ պատկերացնում, չնայած չեմ էլ խորացել, ու առհասարակ, նա անդադար խօսում էր, ու էդքան քոչարեանա֊դաշնակցական աղբ թափեց գլխիս, նացիական երանգներով, որ հիմա ձեռքերս դողում են, պիտի գնամ լուացուեմ էդ ամէնից մի ձեւ։

բռռռ։

մտածում եմ, ամենահասարակ քաղաքացին, ամենահեռու գիւղի բնակիչը, աւելի լաւ ա պատկերացնում հայաստանի քաղաքական վիճակը, քան եպհ սովորող մարդը, որին ուսում տալու փոխարէն, պրոպագանդա են կարդում, որ իրենց դասակարգը իշխանութեանը եւ հետեւաբար՝ կերակրատախտակին մօտ լինի։

ու տէնց։

#անկապ #քաղաքականութիւն #պատմութիւն #զրոյց

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  քաղաքականութիւն  պատմութիւն  զրոյց