2022-04-03-10328776

մեր արուարձանում կան լիքը կատուներ, ու գրեթէ չկան շներ։ առանց տուն, ազատ, կամ թափառող կենդանիների մասին եմ։

եւ պարզ ա ինչի, մի քանի պատճառով։

արուարձանում կեանքը բարդ ա։ շների համար՝ առաւել եւս բարդ։

խանութներում էլ շատ բան չկայ, արուարձանը աղքատ տեղ ա։ բնական ա, շներին էլ շատ չի հասնում։ կան շատ հարուստ մարդկանց տներ, բայց հիմնականում շատ աղքատ մարդիկ են ապրում։

շների սակաւ քանակի պատճառներից մէկը՝ շները որպէս կանոն աւելի մեծ են, եւ իրենց աւելի շատ էներգիա ա հարկաւոր։ այդքան էներգիայի մնացորդ նման տարածքներում չի լինում։

հարուստների եւ աղքատների տների մէջ կայ ընդհանուր բան՝ պատեր։ բարձր, շների համար անյաղթահարելի պատեր։ կատուները դրանցով քայլում են, շրջում են տարբեր մարդկանց տներով, եւ արուարձանի ամբողջ տարածքը վերահսկում են։ ամէն տեղից ուտելիքի մնացորդ կարող են թռցնել։

շները կարողանում են շրջել միայն փողոցներով, պատերի արանքում։ այնտեղ եւ անվտանգութեան զգացողութիւն չկայ՝ նեղ ա, յաճախ փակուղի ա, մարդիկ էլ էստեղ բռի են, եթէ ինչ՝ թռնել չես կարող, եւ անիմաստ ա այնտեղ երեւալ՝ փողոցում սովորաբար դատարկ ա, եւ ուտելիք չկայ։

այդ պատճառով շները լինում են հիմնականում «գիւղամիջում», ուր կայ կանգառ, ուր կարող ա լինել խանութ, կամ, կախուած գիւղամիջից, կենտրոնից, գուցէ նոյնիսկ սնուելու տեղ։

բնութեան մէջ շների բարեկամները շրջող կենդանիներ են, միշտ շարժուող։ կատուների ազգականները շարժուել չեն սիրում՝ ստիպուած են որսի համար։ այստեղ հակառակն ա՝ կատուները շարժւում են, եւ պէտք ա շարժուեն, իսկ շների համար լաւագոյն ստրատեգիան կենտրոններում լինելն ա, զի այլընտրանք չունեն։

#քաղաք #արուարձան #շուն #կատու #շներ #կատուներ #փողոց #մարդիկ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  արուարձան  շուն  կատու  շներ  կատուներ  փողոց  մարդիկ