2022-04-02-10298972

ես աւելի էի գնահատում անասնաֆերման, որովհետեւ համարում էի՝ 84֊ը շատ ա անիրական արդէն, հնարաւոր չի այդպէս։ «պատերազմը՝ խաղաղութիւն ա» չեն ուտի մարդիկ, չեն հաւատայ էդքան ակնյայտ ստի։

բայց ահա, էսօրուայ ռուսաստանի պետական քարոզչութիւնը այդքան անհաւատալու սուտ ա։ այդքան ակնյայտ։ այդքան անհաւատալու ակնյայտ։

բայց կարեւոր տարբերութիւն կայ 84֊ի հետ՝ ռուսաստանում մարդիկ հաւատում են պետութեանը ոչ այն պատճառով, որ ճնշուած են, ոչ այն պատճառով որ այլընտրանքային տեղեկատուական աղբիւրներ չունեն, այլ որովհետեւ ուզում են հաւատալ։

ու տէնց։

#1984 #անասնաֆերմա #քարօզչութիւն #ռուսաստան #պատերազմ #խաղաղութիւն #սուտ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ 1984  անասնաֆերմա  քարօզչութիւն  ռուսաստան  պատերազմ  խաղաղութիւն  սուտ