2021-12-28-8075530

երէկ ջոկեցի որ ելքի վիզաս սպառուած ա։ էսօր առաւօտը գնացի իմ ոստիկը, որ ստանամ։

մտնում եմ՝ լայն մեծ սենեակ ա, մարդիկ հեռու հեռու են կանգնած, ինչ֊որ համարակալուած սեղաններ են, ու մարդիկ դրանց մօտ, նաեւ ստեղ էնտեղ աշխատողներն են քայլում լուրջ տեսքով։

ու ես չգիտեմ՝ ի՞նչ անել։

ու ուզում էի ակնարկել իրենց, որ «ծրագիրը», ui֊ը լաւ չի գրուած։

էս անցնող մարդկանցից մէկին կանգնեցրի, ասացի՝ ես եկայ, ու չգիտեմ հիմա ի՞նչ անել։

ասաց՝ ի՞նչ ա պէտք։ ասացի՝ ելքի վիզա։ ասաց՝ զինգրքոյքը մօ՞տդ ա։ ասացի՝ այո, ասաց՝ գնա վճարի՝ ցոյց տուեց տերմինալի վրայ, ես նայեցի էն կողմ, շրջուեցի հետ տեսնեմ՝ գնա՜ց։ իսկ ես ապա ուզում էի հարցնել՝ ինչքա՞ն, ուզում էի հարցնել՝ յետոյ ի՞նչ անեմ։

ու էդ տերմինալի մօտ ոչ մէկ չկար որ գիտի, ամենակարեւորը, դրա abcde ստեղնաշարով օգտուել, յետոյ էլ գիտի ինչը որտեղ ոնց են վճարում։ ի դէպ՝ դա տերմինալի ֆէյլն ա, զի տերմինալը նրա համար չի, որ կողքը մարդ կանգնեցնեն, որը գիտի դրանից օգտուել։

տերմինալը նրա համար ա, որ ինքդ մօտենաս վճարես։ ու կարող էին էնպիսի ui սարքել, որ քեզ ուղեկցի, հարցեր տայ, գուցէ, ու ճիշտ տեղ տանի։

ինչեւէ, մարդ չկար այդ տերմինալի մօտ, ես էլ դուխ հաւաքեցի, մօտեցայ, տեսնեմ, ի՞նչ ա, բզբզամ։ մօտեցայ մէկ էլ չգիտեմ որտեղից աղջիկ բուսնեց՝ ասաց՝ ի՞նչ ա պէտք։ վճարեցի, ուրեմն, ասաց որ 300 դրամ շատ ա լինելու, ու հեռախօսի համար ուզեց, որ մանրը դրա վրայ փոխանցի։ ես էլ նայեցի հասցէագրքումս, ընտրեցի մէկի համարը, ասացի այն։

ու տէնց, յետոյ էլի չգիտէի ինչ անել, ինքս դուխ հաւաքեցի, զի շատ ազատ պատուհաններ կային, մօտեցայ, ասացի՝ չգիտեմ հիմա՞ ինչ անել, չեք ունեմ, ու վիզա ա ինձ պէտք։ ասին՝ ստորագրի չէքի վրայ, ու գնա նստի։ գնացի նստեցի, չհասցրի գործի տեղի չաթը նայել, եկան, անձնագիրը տուեցին ձեռքս, ու կրկին՝ չհասցրի շնորհակալութիւն ասել՝ անհետացան։

վատ չի իրականում։ առաջ գիտէ՞ք ոնց էր։ աստուած, պէտք ա կօշիկները լպստէիր, ու կարող ա երկու շաբաթից տային։ ու դէ լիքը կոպտելու էին ընթացքում։ ինչեւէ։

մենք մօտենում ենք կարեւոր մասի՝ ուրեմն յետոյ եկայ տուն, կպայ գործի տեղի երկու ժողովի, գործ արի, ու տարայ սոնային իր ոստիկը։ մտանք՝ իրենց մօտ լրիւ այլ վիճակ էր՝ նեղ, շատ մարդ իրար գլխի։ ես արդէն գիտէի ինչ անել, տերմինատորի պէս նայեցի շուրջս, տեսայ տերմինալը, էնտեղ վառուեց՝ «TARGET FOUND; ORG #200; LDA #350;»։

բայց կրկին, կողքը դէ նստարաններ էին, ինչ֊որ մարդիկ, ինչ֊որ կին էր երեխաների հետ խաղում։ տէնց մինչեւ կանգնած էինք էդ տերմինալի մօտ ու մտածում ինչ անել, մէկ էլ ինչ֊որ մարդ մօտեցաւ, էդ կնոջը ձեն տուեց, էդ կինն իր համար ընդունեց վճարը տերմինալով։ օկէյ, մենք էլ դէ «մեզ էլ, մեզ էլ կօգնէ՞ք», էդ կինը ասում ա գումարը, ու ասում ա՝ 200 դրամ աւել ա լինելու։ ես նկատեցի որ թիւը տարբեր ա, բայց մտածեցի՝ կարո՞ղ ա այլ տերմինալ ա, շատ են պահում, բայց ոնց որ նոյն տելսելլն էր։ ինչեւէ, վճարելուց յետոյ կրկին հարցրեց՝ ի՞նչ համարի փոխանցեմ մնացորդը։ դէ սոնան ասաց իր համարը, ու էստեղ նա ասում ա՝ ստուգէք պիտի կոդ եկած լինի։

ասում եմ՝ ինձ կոդ չէր գալիս, անկապ համար եմ ասել։ ասում ա՝ չի կարող պատահել, պէտք ա անձը հաստատի, դա նրա համար ա որ անձը նոյնականացնի, դրա համար չի լինի, դա շատ կարեւոր ա, չեմ կարող գործարքն աւարտել, եթէ սմս֊ով ստացած կոդը չասէք։

հիմա մտածում եմ՝ եթէ ինձ ասէին՝ ինձ շատ բարդ կը լինէր էդ կոդը ճարել։ ինչեւէ, ինձ չեն ասել։ բայց ասում եմ՝ ինձ հետաքրքիր ա պարզապէս, ո՞նց ա որ չեն ասել՝ ասում ա՝ հնարաւոր չի։

օկէյ։ ուշ ֆայմեցի, որ կարո՞ղ ա նա չգիտի, որ էդ կոդը կարեւոր չի, ու զուտ նրա համար ա որ էդ մարդը համոզուի որ իրան փող ա եկել։ բայց չէ, նա առանց այդ էլ կը տեսնի որ փող ա եկել, չէ՞։

ինչեւէ։ յետոյ սոնային էլ ասին՝ չէքի հետեւի կողմի վրայ ստորագրի, իսկ այդ չէքի հակառակ կողմում գրուած էր՝ «խնայէք թուղթը եւ բնութիւնը, մի վերցրէք չէք», կամ նման մի բան։ բայց էդ չէքը չէր լինի չվերցնել, ինքը էնտեղ ա որ իրան վերցնեն, տանեն ցոյց տան։ չեմ յիշում, կարծես ինձ որ ասին ստորագրեմ, չէի նկատել նման գրութիւն։ գուցէ իսկապէս ա՞յլ տերմինալ էր։

յետոյ էլի տարբերութիւն կար, ասին՝ գնա շեֆի սենեակ, էնտեղ չգիտեմ արդէն ինչ արին, դուրս եկաւ, կրկին մօտեցաւ էդ սպասարկող սեղաններին, որ էստեղ աւելի բուդկաներ էին, ու արդէն ստացուեց։

բայց այդ սմս֊ի պահը ինձ ոչ պարզ մնաց։

#անկապ #առօրեայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ 200  350  անկապ  առօրեայ