2021-11-25-7314062

այսօր ակնոցս կորցրել էի։

երբ դիմակով եմ՝ գոլորշիանում ա յաճախ, ու էդպէս հանդում դնում եմ տարբեր տեղեր, յետոյ վերցնում։

երբ դուրս էի գալիս համալսարանի սենեակից, զգացի որ ակնոցը չկայ։ նայեցի սեղանին, աթոռին, սեղանի տակ՝ չկայ։

գնացի լսարան՝ չկայ։

գնացի ճաշարան՝ չկայ։

մօտեցայ էն կնոջը որ թէյ ա լցնում, հարցրի՝ կարո՞ղ ա էնտեղ եմ թողել վճարելիս՝ ասաց ի՞նչ ձեւի ակնոց էր, արեւայի՞ն, ասացի՝ չէ, թափանցիկ, ոնց սովորաբար վրաս լինում ա։

նայեց ինձ վրայ, ասաց՝ չէ, չկայ։

գնացի եւս մի անգամ սենեակումս կամ լսարանում նայեմ, մէկ էլ աստիճաններով բարձրանալիս զգում եմ, որ դէմքիս մի բան ա բարձրանում֊իջնում։

ակնոցը վրաս էր, չէի հասկացել։

էն կինն էլ ուղիղ դէմքիս էր նայում, երբ նկարագրում էի ինչ ձեւ ա, ու որ սովորաբար վրաս ա։

ու տէնց։ #անկապ #առօրեայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  առօրեայ