2021-11-25-7313133

փոխել եմ postfix֊ը opensmtpd֊ով։

նոր ծրագրակազմ տեղակայելը, օրինակ էսպէս, իմ դէպքում՝ գեղեցկութեանը եւ կարգ ու կանոնի ձգտումն ա, ձգտում ա որ հասկանամ ինչ ա կատարւում, եւ որ ունենամ սեթափ, ուր ինձ համար աւելի քիչ մութ անկիւններ կան։

առհասարակ, մէյլը շատ բարդ բան ա, զի ի սկզբանէ նախագծուած էր աշխարհում, ուր սպամ չկար։ իսկ այսօր մէյլի վրայից մենք ունենաք տարբեր պոզեր եւ պոչեր, որ օրինակ, բարձրացնենք հաւաստիութիւնը մեր սպասարկչի իսկապէս ինքը լինելու, մեր վարկանիշը բարձր պահելու, եւ այլն։ կարգաւորելը՝ երկարատեւ, ջանջալ գործընթաց ա։

երբ ընկերոջս օգնեցի ջաբեր սպասարկիչ կարգաւորենք՝ արեցինք արագ, ընդհանուր ամէն ինչով մի ժամից շատ չտեւեց։ բայց մէյլ գիտէի որ երկար ա տեւելու։ մի անգամ էլ այլ ընկերս խնդրեց իր postfix֊ը նայենք՝ վախենում էի որ տակից դուրս չեմ գայ էդ մի երկու ժամում, ինչ ունէինք երեկոյեան, ու իսկապէս՝ չկարողացայ օգնել։

գիտեմ, որ շատ բան ինձ մօտ ստացւում ա միայն երկարատեւ հաւասարակշռուած, ջանջալ գործընթացով, ուր կարողանում եմ ուշադիր կարդալ ձեռնարկի մասեր, հանգիստ փնտրել հինտեր համացանցում, առանց մտածելու թէ՝ կողքը սպասող, յոյս ունեցող անձ կայ, կամ որ ժամանակի մէջ չենք տեղաւորուի։

այդ առումով այլ ընկերս ա զարմացնում՝ միշտ տէնց իրան դնում ա իր երազած տղայի տեղ, ասում ա՝ ի՞նչ ա պէտք, անեմ։ ես տէնց համարձակ չեմ լինում, զի գիտեմ, որ կարող ա խրուեմ, չկարողանամ օրեր շարունակ դուրս գալ։ գիտեմ, որ վերջում կը ստացուի, բայց գիտեմ, որ մինչեւ հոգիդ չհանի՝ չի աշխատի։

միշտ ուզում էի, որ ժամանակ լինի, պոստֆիքսս համ արդիականացնեմ (զի ինչ֊որ տողեր արդէն հնացած են, ու ինչ֊որ վարկածից սկսած կը սկսէին չաշխատել) համ կարգի բերեմ նորից, զի խառն ա։

պոստֆիքսի կարգաւորումներն էլ՝ լիքը, ու տարբեր նիշքերով սփռուած։

լրիւ վիրտի ասածն ա, որ մեծ լեզուն ունի ստորջրեայ քարեր, եւ հնարաւոր չի բոլոր ստորջրեայ քարերին ծանօթ լինել, հետեւաբար, երբ ունես մեծ լեզու, չես կարողանում ապահով եւ յուսալի կոդ գրել։

նման բան ա եւ պոստֆիքսը։ ես առհասարակ, չեմ սիրում բարդ համակարգեր, չեմ սիրում ունենալ բարդ համակարգից գիտելիք, ես սիրում եմ ունենալ փոքր գիտելիք գործիքի մասին, եւ դա օգտագործելով փնտրել հետաքրքիր լուծումներ։

բայց երբ ինձնից հասնում ա մեծ գործիք սովորել՝ տառապում եմ, դա բաւական տհաճ ա։

եւ երբ մտածում են՝ «սեւ էկրանի» մէջ «անհասկանալի» բաներ ա գրում՝ չէ, շատ պարզ բաներ են, ես բարդ եւ ծաւալուն բաներ չեմ սիրում։

կարճ ասած, սկսեցի պոստֆիքսս կարգի բերել, տեսնեմ՝ էն ինչ ահաւոր ա, ու մտածեցի, որ նաեւ շատ ուզում էի մի օր նայել opensmtpd֊ն, որ անդրանիկն ա օգտագործում՝ ես openbsd֊ի նախագծերը շատ եմ սիրում, օրինակ օգտագործում եմ openntpd։

ահ, էս ինչ լա՛ւն ա, պարզւում ա, opensmtpd֊ն։

սա նաեւ այն մարդկանց մասին ա, որ մի լեզու գիտեն, ու էլ մնացածները չեն նայում, զի հերիքում ա։

ես տէնց մարդու տպաւորութիւն ինքս եմ թողնում։ բայց ես իրականում շատ լեզուներ գիտեմ, շատ բան եմ փորձել, պարզապէս ինձ շատ մօտ ա օբերոնի մինիմալիզմն ու ոգին, ու ամէն մանրուքը այդ լեզուի մէջ սպանիչ սիրուն ա նախագծուած։

opensmtpd֊ի մասին արժի մի հատ առանձին գրել, բայց շատ հասկանալի, շատ պարզ եւ կարճ կարգաւորումներով, ու շատ լաւ գրուած։

փոքր, քիչ յիշողութիւն ա վերցնում, օպտիմիզացուած ա փոքր սպասարկիչների համար, որ երբ հնարաւոր ա՝ յիշողութիւն խնայի, թեպէտ արագութեան հաշուին։

մի օր շատ կը գրեմ գուցէ։

կարողացայ կարգաւորել որ ամէն տիրոյթի համար առանձին dkim ունենայ։ կարողացայ կպնել ընկերոջս relay֊ին, զի էս պահին չունեմ ռեւերս զոնայում dns գրառում։

հիմա փոքր խնդիր կայ, ծմակուտը չի կարողանում մէյլեր ուղարկել, դա էլ պէտք ա ուղղեմ, երեւի թութն ու սփիւռքն էլ՝ դեռ չեմ ստուգել։

ու տէնց։ #անկապ #առօրեայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  առօրեայ