2021-10-16-6429682

եթէ յիշում էք, ես ունէի մաեմօյի համար գրուած լուսանկարչի գործիք՝ photographic light meter։ այն վերցնում էր լոյս սարքի «ambient light sensor»֊ից, եւ հաշւում խցիկի կարգաւորումները՝ պահաժամը, բացուածքը։

ահա, այսպէս աշխատում էր մոտորոլա դրոիդ չորսի վրայ, մաեմօ լեսթէ համակարգի տակ՝ https://toobnix.org/w/bdb44078-0236-43bf-a189-6f6865f60d7a

տառատեսակի չափսը յետոյ ֆիքսեցի։

իսկ երէկ գիշերը նստեցի, բաւական հեշտ տեղափոխուեց անդրոիդի վրայ՝ delphi֊ի fmx֊ի միջոցով։

մի քանի փոփոխութիւն պէտք եկաւ՝ օրինակ LCL֊ի Label.Caption֊ը FMX֊ում՝ Label.Text ա։

ու եթէ լինուքսի վարկածում վազում եմ /sys/bus էդ կողմերով, որ գտնեմ լուսաչափի նիշքն ու կարդամ դրանից տուեալներ, ապա այս դէպքում պարզապէս անդրոիդի ափին եմ կանչում՝ իհարկէ FMX֊ի կլասի միջոցով։

տեղափոխելը տեւեց մի երեք ժամ, բայց եթէ հմտութիւններ արդէն ունենայի՝ կարող էր տեւել տասնհինգ րոպէ։

դեռ թեստաւորել եմ միայն մի նոկիա 8֊ի վրայ, աշխատում ա՝

նկարները երէկ գիշերն եմ արել։

ու տէնց։

#անդրոիդ #լուսաչափ #մաեմօ #մաեմո #պասկալ #դելֆի #լուսանկարչութիւն #ֆոտո

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ L69  L168  անդրոիդ  լուսաչափ  մաեմօ  մաեմո  պասկալ  դելֆի  լուսանկարչութիւն  ֆոտո