2021-10-14-6402274

@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}֊ը շատ կարեւոր գրառում ա արել։

@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@albertoparpeci}֊ն էլ բողոքել էր որ մեծ քեշից որ պահում են սթրիմինգ յաւելուածները։

այսինքն երաժշտութիւնը մէկ ա սարքիդ մէջ ա, բայց դու չես կարող իրան դիմել այլ կերպ, քան մէկ, ու միայն էդ մէկ յաւելուածով։

ես չեմ կարողանում հասկանալ drm։ ես հասկանում եմ հրատարակիչների տագնապը, բայց ես չեմ հասկանում ոնց կարող ա լաւ գործարք լինել ինձ համար ունենալ երաժշտութիւն, կամ գիրք ոչ ֆայլի ձեւով, որը ես կարող եմ օգտագործել ցանկացած ծրագրով եւ ցանկացած սարքիս վրայ։

ու ես որպէս սպառող վիրաւորւում եմ որ ինձ լռելեայն վերաբերւում են որպէս յանցագործի։

ու ուզում եմ նման հարթակների ու հրատարակիչների հետ գործ չունենալ։

այդ պատճառով կրկին՝ smashwords֊ը գրախանութ ա ուր կարելի ա ձեռք բերել epub ֆորմատի գիրք։ այնտեղ նաեւ կայ եաւրումեանի էջը։ շնորհակալութիւն իրան մեզ յարգելու համար։ ուզում եմ գնալ բոլոր իր գրքերն այնտեղից առնել։

նաեւ՝

https://www.hdtracks.com/# — լաւ որակի երաժշտական ֆայլեր։

նաեւ իհարկէ https://bandcamp.com/

ու ի վերջոյ, պիտի նշեմ։ կան գործեր որ լեգալ ձեռք բերել աւաղ հնարաւոր չի։ օրինակ ոչ remastered երաժշտութիւն։ նոյն դասական գործերը՝ փինք ֆլոյդի ասենք։ այսինքն հնարաւոր ա՝ վինիլով, զի կրիչի որակն էնքան վատն ա, որ չի կարող պահել այդ ձեւափոխուած ձայնագրութիւնները։

կրկնեմ՝ նախկինում, եթէ նայէիր ձայնային ալիքի վրայ, տեսնում էիր՝ էստեղ ցածր ա, էնտեղ բարձր, էստեղ ցածր ա։

էսօր՝ լրիւ «քոքած» ա մինչեւ ծայրերը։ զի էդպէս վատ որակի ականջակալներով աւելի լաւ ա լսւում։

բայց կորցնում ես տարածութիւնը, օրինակ՝ էն գործիքը մի քիչ հեռու, էս մէկը մի քիչ մօտ։

հիմա վերջապէս սոնին ու մի քանի ընկերութիւն սկսեցին խօսել ոչ ձեւափոխուած ձայնագրութիւնների մասին։ տեսնենք։

հա, ու երբ լեգալ ձեռք բերելը հնարաւոր չի՝ rutracker.org֊ը, կներէք, մեր օրերի ալեքսանդրիայի գրադարանն ա։

#երաժշտութիւն #իրաւունք #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝   երաժշտութիւն  իրաւունք  ազատութիւն