2021-10-07-6254225

ես հիմա նստած եմ մի տեղում ու աշխատում եմ, իսկ այդ տեղ հասել եմ զի… օգնեցի որ հասնեն…

ու էստեղ…

մի հին շէնք ա, բաւական կրեատիւ սարքած, որ մարդը երեսուն տարի ա սարքում էր։ իմ սրտով չի, բայց անկապ սովորական շէնք չի, մարդը կրեատիւ ա մօտեցել։

էդ մարդը կանգնած ա ճարտարապետի հետ, իսկ ճարտարապետը սարքել ա կողքի շէնքը՝ բաւական լաւ, բաւական հաւէս մշակոյթի մէջ, ինձ համար, ահռելի գործ ա արուած։

այդ երկրորդ տունը ճարտարապետը գծել էր էդ մարդու որդու պատուերով։

ու էստեղ ենք, զի երկու աղջիկ՝ ճարտարապետական լուսանկարիչները, էդ նոր շէնքը երեկոյեան լուսաւորութեան տակ փորձում են նկարել հատուկ ոսպնեակով եւ խցիկով։

ու…

ես մտածում եմ, սա… վախենում եմ ասել, ես ինքս կը վախենայի նման մտքից, զի ոչ ռացիոնալ զգացողութիւն ունեմ, որ կարող ա մտածելով լոկ փչացնեմ մի բան, բայց սա շատ հաւէս ա։

էս մարդը մեծացրել ա որդի, որ իր ստեղծագործական աշխատանքով բաւական յաջողութեան ա հասել, ու եկել ա, հօր տան կողքին իր, բաւական աչքի ընկնող, տունն ա կառուցել։

ու ես արձանագրում եմ՝ ահռելի գործ ա արուած։

ու էս մեծ մարդն ու ճարտարապետը հիմա կանգնած են իրար կողք։

ու էս մարդը իր որդուն ա մեծացրել։

իսկ ճարտարապետը էս նոր տունն ա գծել, ու հետեւել որ լաւ կառուցեն։

ու էս ամէնը ահռելի գործի արդիւնք ա։

ու իրանք տէնց հիմա կանգնած են իրար կողք։

ու պիտի որ ահագին լաւ զգան։ զի ամէնը հետեւում ա։ մնում ա նկարներն անել։

ու ճարտարապետն էլ հա կասկածում էր իր գործի մէջ՝ արժի՞ որ նկարներն անել։

զի մենք հակուած ենք չափազանց խիստ լինել մեր գործի հանդէպ։

բայց էսպէս կանգնելը՝ շէնքի մօտ, երկուսի համար էլ պէտք ա որ ահագին բաւականութիւն պատճառող լինել։

էսքան արել ենք։ ստացուել ա։

#անկապ #առօրեայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  առօրեայ