2021-09-19-5906105

երբ երեխայ էի, զգում էի ինչքան կարեւոր ա ինձ համար պատմութիւնը։ ու ոչ աբստրակտ, ու ոչ դպրոցական, այլ շօշափելի՝ ծնողների դարակներում բաներ գտնելը, որ ինձնից շուտ էին ստեղծուել, երեւանում հին շէնքեր տեսնելը։

պատմութիւնը զգալը հակատոտալիտար ա։ պատմութեան չլինելը տոտալիտար ա, երբ պատմութիւնը հնարաւոր ա ամէն ձեւ մանիպուլացնել ըստ իշխանութեան օգուտի։

իսկ երբ կայ այդ շօշափելի պատմութիւնը, շատ տեղերում ա, հնարաւոր չի ամէնն էնպէս փոխել, որ չլինի ջոկել։

իհարկէ, կարող ա հին շէնքը մնալ, բայց մեզ համոզեն, որ… չգիտեմ, իննունականներին սա եղել ա էսպէս, ոչ թէ էնպէս, ու մարդիկ էլ ինչ ասես կը խօսեն՝ ոչ ամենավստահելի պատմութեան աղբիւր են, ու արքիւներից կարելի ա կարեւոր թղթերը հեռացնել։

ու այստեղ կրկին գալիս եմ ապակենտրոն ինտերնետին՝ կենտրոնացուած համակարգում պատմութիւն կեղծելը հեշտ ա՝ մի տեղից ես կեղծում։ ապակենտրոն ինտերնետը քաղաքի պէս ա՝ զանազան շէնքեր կան, ու ինքնակառավարման բաւական բարձր հնարաւորութիւններով, եւ այդ շէնքերն իրենց իսկ տեսքով վկայում են, պատմութիւն են։

#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #ապակենտրոնացում #ժամանակ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  ազատութիւն  համացանց  ապակենտրոնացում  ժամանակ