2021-07-22-4676635

այստեղ լինուսն ասում ա որ սերուերային հարթակի ճարտարապետութիւնը պէտք ա լինի ծրագրաւորողի հարթակի ճարտարապետութեանը մօտ։

յիշեցի այս յօդուածը՝ zx spectrum ֊ի համար ծրագրաւորման մասին. նշում ա, որ օգտագործում էին նոյն ճարտարապետութեան իրական պրոցեսորներ՝ սերուերի վրայ։

Սպեկտրում ծրագրաւորելու բոլոր գործիքներն աշխատում էին CP/M֊ի տակ՝ դա ստանդարտ օպերացիոն համակարգ էր միկրոհամակարգիչների համար մինչեւ MS-DOS֊ի տարածումը։ CP/M֊ը նախագծուած էր 8080 եւ Z80 պրոեսորների համար, եւ երկու Z80֊ներով տպասալ ապրում էր VAX֊ի մէջ՝ օպերացիոն համակարգ աշխատեցնելու եւ օգտատէրերին սպասարկելու համար։ Եթէ երկու հոգի արդէն օգտագործում էին տպասալը, ապա ձեզ մնում էր Z80֊ի ծրագրային էմուլեատոր VAX֊ի պրոսեսորի վրայ — ինչը լրիւ քամում էր իր հզօրութիւնը, դանդաղեցնելով աշխատանքը բոլորի համար։

#պրոցեսոր #ճարտարապետութիւն #նախագծում #կազմարկում #ծրագրաւորում #վաքս #սպեկտրում #օպերեցիոն_համակարգեր #լինուս #պատմութիւն #ռետրո #ռետրոհամակարգչութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պրոցեսոր  ճարտարապետութիւն  նախագծում  կազմարկում  ծրագրաւորում  վաքս  սպեկտրում  օպերեցիոն_համակարգեր  լինուս  պատմութիւն  ռետրո  ռետրոհամակարգչութիւն