լտպ֊ի միւսը տեքստը կարդացի, ուր սս֊ին յղած առաջարկն էր, ու պարզաբանումներ ստորեւ։ մտածում եմ, որ սկսում եմ էսպէս հասկանալ։

լտպ֊ն գրում ա մի քանի բան

— նիկոլի կառավարումը շատ թերի ա եւ վտանգաւոր հայաստանի համար։

հաւատում եմ, որ իսկապէս էդպէս ա կարծում, լրիւ գոյութեան իրաւունք ունեցող կարծիք ա։

յետոյ ասում ա՝

— նիկոլը գնալու ա կեղծիքների որ պահպանի իշխանութիւնը։

այ այս կէտն ինձ հասկանալի չի։ կամ նա պարզապէս մանիպուլատիւ ա՝ վախեցնելով, շեշտելով կորուստը, ոչ թէ ձեռք բերումը, կամ նա իսկապէս այդպէս ա կարծում։ դէ կամ երկուսն էլ։

ու սա շատ հետաքրքիր ա։ որովհետեւ ես չեմ կարծում որ լտպ֊ն մանիպուլացնում ա։ ինձ թւում ա լտպ֊ն իսկապէս գրում ա այն ինչ կարծում ա։

իսկ ինձ համար այնքան ոչ այս մոլորակից ա թւում՝ նիկոլենց ընտրութիւններ կեղծելը, որ ես լտպ֊ին չեմ հասկանում՝ ո՞նց ա իր մտքով նման բան անցնում։

ու հիմա կրկին մտածում եմ՝ չլինի՞ լտպ֊ն չի հաւատում ժողովրդավարութեանը։ չի հաւատում որ մարդը կարող ա լինել սաակաշուիլու պէս եւ պարտուել ընտրութիւններում։ գոնէ որ հայաստանում նման բան ա հնարաւոր։

այն որ նա պատրաստ ա սս֊ի ու ռք֊ի հետ դաշինք կազմել այն մասին ա, ինչքան վտանգաւոր ա նա համարում նփ֊ին։ դա հասկանում եմ։

բայց ո՞նց նա չի կարող ընդունել որ այս իշխանութիւնը կազմակերպելու ա արդար ընտրութիւններ։ ոնց որ հաւատ չունենայ որ հայաստանում նման բան հնարաւոր ա։

ու կրկին՝ ոնց որ այլ մոլորակից լինի։ դէ կամ ես եմ այլ մոլորակից։

#քաղաքականութիւն #հայաստան #լտպ #ժողովրդավարութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  հայաստան  լտպ  ժողովրդավարութիւն