2021-05-07-2966858

>Ժողովրդավարութիւնը գուցէ պէտք է մղուի երկրորդ պլան, ինքնիշխանութեան ճգնաժամի մէջ ենք․ Օլեա Ազատեան

չէ, կներես։

https://www.youtube.com/watch?v=8eetq3O2KC0

բայց իսկապէս, ամենավտանգաւոր խօսքերն են։ ժողովրդավարութիւնն ա մեր միակ յոյսը, մեզ պահողը, մեզ ապահովողը։ չժողովրդավարական պետութիւնը, տեսանք ինչպիսի ինքնիշխանութիւն ունի։ էսօր ինքնիշխանութիւնը նուազել ա օբյեկտիւ պատճառներով, բայց կարծում եմ էլ աւելի ա նուազելու ոչ ժողովրդավարական իշխանութեան պարագայում։ մարդը որ իշխանութեան ա պէտք ա գիտակցի ում ա պարտական, ու ով ա իրան բերել։

ես ապշում եմ, առհասարակ, այլ ձեւ ո՞նց ա հնարաւոր։ ո՞նց ա հնարաւոր շրջանցել ժողովուրդը, ո՞նց ա հնարաւոր դա քննարկել XXI֊րդ դարում։ ժողովուրդը ձեզ ինչո՞վ չի դուր գալիս։

բացատրէ՛ք, խօսէ՛ք ժողովրդի հետ, ընտրուէ՛ք, ժողովուրդը չի չհասկացողը, ժողովուրդը բոլորից հասկացողն ա։

այսօր ա որ բոլորը ջանում են խօսել ժողովրդի հետ, շահել ժողովրդի սիրտը, ձեռք բերել մի քանի աջակից։ բա ինչի՞ ա էդպէս՝ զի ժողովրդավարութիւն ա։ վա՞տ ա, հաւէս չկա՞յ սիրտ շահելու, խօսելու, բացատրելու։ ուզում են ինչ ուզում են անեն, ու պատասխան տան միայն իրենք իրենց առջե՞ւ։ այդպէս չի լինում, զի ապա պատասխան են տալու այլ երկրների առաջնորդներին։

պոստնաուկայում մի հաւէս նիւթ կայ, ուր պատմում ա, որ դիւանագէտները գիտեն, ինչքան առաւելութիւն ունի բանակցութիւններում ժողովրդավարական երկրի առաջնորդը, չնայած դա հակաինտուիտիւ ա։ թւում ա թէ աւտոկրատը աւելի անկախ ա, բայց բանակցային գործընթացում ժողովրդավարական երկրի առաջնորդը կարող ա ասել՝ չեմ կարող էստեղ զիջել, ինձ ժողովուրդը չի ների, ես էդ քայլին չեմ կարող գնալ, իսկ դու՝ աւտոկրատ ես, քեզ ո՞վ ա բան ասողը, զիջի՛ր, ախպեր, պիտի դու անես։

#ժողովրդավարութիւն #ինքնիշխանութիւն #չէկներես #չէ_կներես #քաղաքականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ժողովրդավարութիւն  ինքնիշխանութիւն  չէկներես  չէ_կներես  քաղաքականութիւն