2021-04-01-2099603

ես որ գրեցի, յիշեցի «քննարկուած թեմայ» լինելու մասին մի քանի բան։

ու ոնց երբ նորեկներ էին գալիս սփիւռք, բացայայտում էին օգտատէրերի հին գրառումները, պիտակներով շրջելով, ու դիմում էդ հին մարդկանց, ասում՝ բայց ինչի՞ էլ չէք գրում։

ու ես չեմ յիշում, հանրային էր էդ պատասխանը մի անգամ, թէ չէ՝ բայց այն մասին էր, որ, թէ էլ ի՞նչ գրենք։ ասում էր՝ դուք եկել էք, ու ձեր խնդիրների մասին էք գրում, որ մեզ համար անցած էտապ են։ եկել էք, նոյն ֆիլմերն էք բացայայտում, որոնց մասին մենք արդէն կիսուել ենք։ եկել էք, ու նոյն թեմաներն էք քննարկում, որ մեզ արդէն հետաքրքիր չեն։ ու մենք ի՞նչ գրենք էս ընկալողի համար, յաճախ հասկացուած էլ չենք լինի։ դուք ձեր մէջ խօսէք։ մեզնից մի խնդրէք մենք էլի ակտիւանանք, զի, դուք իրականում չէք էլ ուզում մեզ այնպիսին, ինչպիսին մենք այսօր ենք։

ու միտքը կարող եմ շարունակել, ասել նաեւ՝ նոր ընկալող կայ, որի մօտ հին արտայայտուողը պատրաստ չի արտայայտուել, զի ընկալումը զգում ա։

որ մի քիչ հեշտ լինի պատկերացնել, ահա օրինակ՝ ես շատ բան չեմ գրի անգլերէն հոսքում։ իրենք չեն հասկանայ, պիտի մանրամասն բացատրեմ կոնտեքստը։ եթէ պատմեմ, դիցուք, ինչ խնդիրներ ունենք ժողովրդավարութեան հետ, կասեն՝ «է մեզ մօտ բեթար ա», ու դա անիմաստ ա դարձնում կիսուելը։ կարելի ա տուրիստական նիւթ տալ, որ նայեն, իմանան հայաստանի մասին։

այս թեմային նաեւ անդրադարձել եմ, երբ ասում էի որ մեր գործի տեղի յարկում հետաքրքիր զրոյցներ լինում էին, մինչեւ ինչ֊որ պահի մի սերունդ եկաւ, ում համար ակնյայտ չէր էն, ինչ մեզ համար էր ակնյայտ։ մեզ համար ակնյայտ էր սեռերի հաւասարութիւնը, ու որ սերժը վատն ա։ իսկ էդ նոր մարդիկ համ խօսելու ձեւով էին տարբերւում, եւ կրկին քննարկման էին դնում էն ինչ մենք վաղուց քննարկել անցել ենք։ իսկ մենք դա ընդունելով այլ բաների մասին ենք խօսում։

ու քանի որ իմ ու մի քիչ մեծ տարիքային խումբը հաւէս չունէր քննարկելու ինչի կանայք պիտի նոյն իրաւունքներն ունենան, կամ ինչով ա վատ տնտեսութեան համար սերժի վարչակարգը, մենք ինքներս էլ սկսեցինք աւելի քիչ շփուել, մեր փոքրիկ խոհանոցը ազատ թողնելով նոր սերնդի էրեխէքի համար։

այստեղ նշեմ, որ էդ ժամանակն էլ անցաւ, ու յետոյ նորեկների մակարդակը կտրուկ աճեց։ բայց մի ժամանակաշրջան կար, որ էս մարդկանց հետ պարզապէս խօսելու էներգիա չկար, որովհետեւ այլեւս զրոյցը ընդմիջում չէր լինի, գործը կը լինէր ընդմիջում։ բայց նոյնիսկ երբ առաջադէմ սերունդը եկաւ, ում հետ իրար ահագին հասկանում էինք, մենք իրենց հետ շատ չէինք շփւում՝ մեր կեցութիւնն էր այլ, իրենցը՝ այլ։ ու մեզ յուզողը մէկ ա այլ էր, ու շատ շփման եզրեր չէինք գտնում։ իրենց իրենցով էր աւելի հետաքրքիր, մեզ՝ մեզնով։

ու գուցէ հանգոյցները որ համայնքներով են, պիտի տարիքներ ունենան։ օրինակ, էս քսան տարուայ համայնք ա, էստեղ թինէյջերը չի ուզի մտնել, զի քրեշերից ու դէյթերից չեն խօսում, ու հասկացուած չի լինի։ ու որպէս կանոն չի ուզի լսել էն ինչի մասին էն ծերացած հանգոյցում են խօսում։ միշտ չէ՝ ես երբ թինէյջեր էի, ընկերներս քառասուն տարեկան էին, ամենաերիտասարդը՝ երեսուննանց աղջիկ էր։ բայց դէ «ընկերներս», որովհետեւ այո, մի մասը հասկանում էի, իսկ շատ բանի մասին ինձ հետ չէին խօսի, ինչպէս ես չէի խօսի շանս հետ քաղաքականութիւնից։

իսկ գուցէ հանգոյցներով շփումն առհասարակ անկապ ա, ու «տեղական հոսք» պէտք չի։ ու դիասպորայի դիզայնն աւելի ա լաւը, զի խմբերի ես բաժանում մարդկանց, ու հետեւում նրանց, ում հետաքրքիր ա, եւ չես հետեւում նրանց, ում հետաքրքիր չի։ կամ հետեւում ես, բայց կարդում ես այլ խմբերի գրածը։ բայց սփիւռքը մի հատ էր՝ փաստացի միակ հայալեզու հանգոյցն էր, որտեղ համայնք էր ձեւաւորուել։ ու էնպէս չէր ոնց մնացած աշխարհում՝ որտեղ ուզում ես հաշիւ ես բացում, ու գերմանացին ամերիկացու հետ խօսելիս շատ աւելի լաւ են իրար հասկանում, քան հայը՝ գերմանացու կամ ամերիկացու հետ։

կամ էլ էս ապակենտրոն դիզայնն ա սատարում հանգոյծների համայնքներին, ու եթէ մենք անցնենք լրիւ բաշխուած դիզայնի՝ օրինակ secure scuttlebutt հաղորդակարգով ախշատող մի բանի, դա կը լինի այն տեղը, ուր մարդ մարդու հետ ա, ու համայնքով չի։ սայց էստեղ էլ, կրկին, պիտի սինք լինես որեւէ սպասարկչից, պիտի մարդկանց բացայայտես որեւէ սպասարկչից։ որի՞ց՝ երեւի կուզես լոկալից, զի ենթատեքստդ աւելի լաւ են պատկերացնում։ ու երեւի կրկին՝ չես գրի լոկալ քաղաքականութիւնից եթէ իմանաս որ քեզ կարդում ա էն նոր զելանդիայի ծրագրաւորողը, որ ենթատեքստը չի պատկերացնում։

ու ապա կրկին նոյն խնդիրների մէջ ես լինելու, կրկին ջանալու ես անգլերէն հաշիւ ունենալ, որ անկապ բաների մասին գրես, կամ աւելի վիտրինայոտ հայաստան ցոյց տաս (զի այլը չի ընկալուի), ու հայերէն հոսք, ուր աւելի անկեղծ ես, ու աւելի կարեւոր, քեզ համար բաների մասին ես գրում։

ու նոյնը նոյնիսկ երեւան ամսագրերի հետ էր, ռուսալեզու երեւանը՝ գլամուր էր, փայլող թղթի վրայ, եւ սաթուրէյթդ գոյներով, իսկ լոկալ հայալեզու երեւանը էժան թղթի վրայ էր, ու անկեղծ, շատ աւելի անկեղծ քան էն մէկը։

գուցէ եւ սա, եւ համայնքները անխուսափելի են։ ու բնաւ էլ խնդիր չեն, ու խնդիրները այլ են։

բայց ես սկսեցի նրանից, որ ինձ թւում ա կարեւոր, կամ կասէի՝ իրական խնդիրներ կան, որ պէտքա լուծել, ու ջանք դնել լուծելու համար։

ու աւելի լաւ ա գնամ գործերս անեմ, որ ազատ լինեմ, ու չարուած գործն անեմ, իմ ուզած ծրագրերը գրեմ, քան իզուր էսքան ժամանակ եմ ծախսել, գրել եմ։ մի հատ էլ վտանգ ունեմ, որ սխալ կը հասկանան, չեմ էլ ուզում հանրային հրապարակել, որ ոչ մէկ չնեղանայ։

այս առումով, իհարկէ, լերրի դէյւիդը վերջն ա։ այնքան լաւ ա ցոյց տալիս մարդիկ ինչքան են սիրում սխալ հասկանալ, ու նեղուել, ու ատել, ու տշել, ու ջնջել մարդկանց ինչ֊որ մանրուքնեի պատճառով։

այսպէս, ութերորդ սեզոնի վերջին էպիզոդում իրան հանում էին նիւ֊եօրքից, զի էդպիսի մարդուն չեն հանդուրժի նիւ֊եօրքում։

ու տէնց։

#համայնք #ապակենտրոնացում #համացանց #զրոյց #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ համայնք  ապակենտրոնացում  համացանց  զրոյց  պատմութիւն