@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/selnow} ես էլ քեզ դէպք պատմեմ, յեղափոխութեան ժամանակ ձեռքս կոտրել էի։ հեծանիւից եմ ընկել, հեծանուարշաւի ժամանակ, չկարողացայ խուսափել արագ գնացող մեքենայից։ ընկել եմ գրեթէ ուղիղ կիեւեան կամրջի տակ։
իրականում վախենում էի որ ոստիկանութիւն յայտնեն, ու մտածում էի որ երեւի լաւ եմ, ու չէի իմանում որ ձեռքս կոտրուել ա։ նոյնիսկ ամբողջ գիշեր դրանից յետոյ պարապել եմ՝ մի ձեռքով նուագել եմ։ միւս օրը մայիսի մէկն էր, երբ աժ֊ն հրաժարուեց նիկոլին ընտրել։
հաւաքուել էինք հրապարակում, էնտեղ տեսայ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/emptyfear}֊ին ու @{ach94er@spyurk.am}֊ին։ իրենք նկատեցին ոնց եմ ցաւից բղաւում ամէն անգամ երբ անցնելով ինձ են կպնում, վերցրին տարան հիւանդանոց։ իրենց հեռախօսից զանգեցի ապահովագրութիւն, ուղղեցին կոնկրետ հիւանդանոց։
ինձ տարան, նկարեցին, ասին որ կոտրուածք ա, գիպս դրին։ ու հիմա ընդունարանի աշխատողն ասում ա՝ մի գնա, հիմա պիտի ոստիկանութիւն զանգեմ յայտնեմ, նոր կը գնաս։ ու ես սպասում եմ՝ նա զանգում ա մի ոստիկանութիւն, իրենք ցրում են, ասում են՝ թող էն միւսը զբաղուի։ էն միւսն էլ ա ցրում, ասում ա՝ չէ, թող էն միւսը։ եւ խնդիրը բարդանում էր հէնց նրանով որ երեւանի շրջանների սահմանին եմ ընկել՝ կամրջի տակ։
էդպէս, ոչ մէկ ինձ չվերցրեց, էդ կինն ասաց՝ ես էլի կը փորձեմ բզել, դու գնա արդէն։
ու ինձ երբէք ոչ ոք չկապուեց ոնց որ թէ, պլստացի։ (:
#յեղափոխութիւն #անկապ #պատմութիւն #ոստիկանութիւն