2021-01-21-442852

նայում եմ երեւանի կենտրոնական փողոցներին՝ բացառապէս թանկ խանութների վիտրինաներ են, ու մտածում՝ ո՞նց այդպէս եղաւ, ու արդե՞օք անխուսափելի էր, ու արդե՞օք նորմալ ա որ կենտրոնը լինի մոլլ։

յիշեցի որ թիֆլիսում էլ նոյն անցումը եղաւ՝ նախկինում ապխազիի փողոցում կային «ռեմոնտ ծելեվիզըրըվ», ու հին սովետական հեռուստացոյցներ էին նորոգում, իսկ յետոյ կրկին՝ մէկը միւսի հետեւից փոքր խանութներն ու արհեստանոցները փոխարինուեցին թանկ բրենդային խանութներով ու գլամուր սնուելիքի վայրերով։ ու իրենք վիտրինա դառնալու մէջ մեզնից հետ էին սկզբից։ ու այդպէս էլ լրիւ վիտրինա չդարձան։

իսկ երեւանում ինձ հէնց դա էր նեղում՝ կենտրոնը շատ արհեստական ա՝ կենդանի չի։ ու մտածում էի՝ ո՞նց ա այլ տեղերում՝ երեւի թէ ոչ մեզ պէս, երեւի թէ նկատելի ա փոքր բիզնեսը, էն տեղերը, որ հեշտ չեն ապրում, ցանց չեն, ջանում են։

ճիշտ ա՝ երեւանում էլ էդպիսի տեղերն ինձ չէին գրաւում՝ մշակութային շերտի պատճառով՝ ես յատուկ գնում էի աբովեանի վրայի փոքր մթերային խանութը, որի տեղում հիմա շորերի խանութ ա՝ ու էնտեղ ծխում էին, ու բնաւ չէին ժպտում, որ ես փոխարէնը չծխած նոր սուպերմարկէտ մտնեմ՝ իրենց մօտ եմ եկել։

կամ ի՞նչ սնուելու տեղ պիտի լինէր, որ ես ուզէի մտնել։ այնպէս որ մեզ մօտ էդ միջինը չկար, երկու ահաւորութիւններն էին, կամ՝ շատ քեարթուն՝ կամ շատ գլամուրը։

յիշում եմ, մարդիկ կային, նոյնիսկ ուզում էին իրենց փողոց էլ հասնի էդ կեանքի խնջոյքը՝ իրենց փողոցը չնմայ գորշ եւ սովետական, այլ լինի՝ վիտրինաներով ու լոյսերով։

ու կենդանի երեւան նկարելու համար պէտք ա գնալ ոչ կենտրոն, կամ եթէ կենտրոն՝ էն իր «անտէր» մասերը, ուր դեռ խոշոր բիզնէսի ձեռքերը չեն հասել։ ու ուր յաճախ ահաւոր ա։ բայց կենդանի։

#ահաւոր #քաղաք #երեւան #կենդանի

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ահաւոր  քաղաք  երեւան  կենդանի