2020-10-26-4605050

#արցախ #հայաստան #պատերազմ #2020 #հրադադար #երթուղային #առաւօտ


Avatar @{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 26.10.2020, 12:33:27

առավոտ շուտ գյուղից եմ գալիս ու բոլորը պատերազմից են խոսում։ դե հրադադար ա, էս անգամ Ամերիկան ա ասում։ տո չէ, դա ոնց կարա դուխ անի Ամերիկայի գլխից թռնի։ Չէ, պահելու են էս։ միջին տարիքի մի տղամարդ քմծիծաղ էր տալիս։ Չե՞ս հավատում, հարցնում էր կողքի նստածը, այ կտեսնես։

9-ի կողմերը ինչ-որ բան կարդաց ու հիստերիկ ծիծաղ բռնեց։ ասում էր՝ էս էլ խախտեցին, ժողովուրդ, բա հո չէին պահելու։ Հետո ընթացքում խոսքի մեջ ասեց, որ իր տղան էլ ա առաջնագծում։ Ախպերն էլ 2 օր առաջ գնաց։ Բա դու ինչի՞ չես գնում։ Դե չեն տանում, այ ախպեր։ Առողջ տղամարդ ես, քեզ ինչ ա էղել, ինչի՞ չեն տանում։ Դե հիմա չեն տանում։

Հետո ամբողջ ընթացքում համարյա բոլորը լուռ էին։ Տեղ հասանք, նստարանի կողքից վերցրեց ձեռնափայտը որ մինչև էդ ոչ ոք չէր նկատել ու կաղալով, դժվարությամբ իջավ ավտոբուսից։ Չեն տանում։


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ արցախ  հայաստան  պատերազմ  2020  հրադադար  երթուղային  առաւօտ