2020-10-16-4584924

բիբլոս՝ որը լիբանանահայերի սնուելու տեղն ա, մտնում են մի քանի հոգի, ու շատ դժուարութեամբ արտասանելով ռուսերէն բառեր ասում՝

— ու վաս ե՞սծ կնեֆէ։

լիբանանահայերը խառնւում են իրար, զի ռուսերէն չեն հասկանում, բայց կնեֆէն հասկանում են, գլխով են անում, առաջարկում են նստել։

էս մարդիկ նստում են, ու սկսում են իրար հետ խօսել արաբերէն։

իրենք պարզապէս պէտք ա գային իրենց լեզուով ասէին՝ ու իրենց կը հասկանային։ գուցէ նոյնիսկ աւելի լաւ, քան եթէ հարցնէին հայերէն։ (:

#լեզու #բիբլոս #արաբերէն #երեւան #կնեֆէ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ լեզու  բիբլոս  արաբերէն  երեւան  կնեֆէ