2020-08-19-4475636

այսօր քաշում էի #մանջարո ֊ի iso, ու հայելիները՝ տոկիօ, չինաստան կամ ամն էին։ եւրոպական հայելի չկար։ ու արագութիւնը՝ շատ ցածր էր, ամենաշատը 80կբ/վ, ու տէնց մի տասներկու ժամ կը տեւէր քաշելը։

սակայն նաեւ ունէին՝ #թորենթ ֊ով բաժանելու տարբերակ։ իսկ թորենթը՝ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ #հաղորդակարգ ա, ու սխալ տպաւորութիւն կայ, որ հիմնականում պիրատական քոնթենթ տարածելու համար ա՝ դրանով եւ համացանցային արքիւն ա աշխատում, եւ ազատ նախագծերն են այդպէս հրապարակւում, ու թորենթ «փակելը» եւրոպական որոշ երկրներում իսկապէս կորպորատիւ «բեսպրեդել»֊ի եւ հանրութեան չտեղեկացուած չլինելու մասին ա։

ինչեւէ՝ թորենթով փորձեցի՝ չորս րոպէում քաշեց։ արագութիւնը բարձրացաւ անցաւ 8մբ/վ, ու դա ընդամէնը #իւքօմ ֊ի 4g֊ից ստացող դիւրակիր, գրպանի վայֆայ կէտից։

#լինուքս #համացանց #թորրենթ #ինտերնետ #ազատութիւն #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մանջարո  թորենթ  հաղորդակարգ  իւքօմ  լինուքս  համացանց  թորրենթ  ինտերնետ  ազատութիւն  քաղաքականութիւն