2020-02-27-4123161

գիտէ՞ք էն որ նիկոլին նամակ հասաւ, ոնց կանադահայերի ընտանիք չի կարողանում էստեղ քաղաքացիութիւն ստանայ։

ես կարծում եմ, որ նախ էդ ինտերֆէյսների եւ էյփիայների մասին ա։ եթէ մեզ մօտ քիչ թէ շատ ինտերֆէյսները սահմանուած են, ու մի ձեւ աշխատում են, կարող ա մի ֆունկցիայի կանչ երկար տեւի, զի մի տաս տեղ պիտի գնայ գայ, բայց մի ձեւ աշխատում ա։

իսկ այ երբ հարց ա լինում կանադային կանչ անել, իսկ իրենք էդ ֆունկցիան կամ մեթոդը չունեն, ապա ստեղ կախում ա։ ու տէնց կախած մնացել էր, մինչեւ վարչապետին նամակը չհասաւ։

դէ հիմա հասաւ, որտեղ նաեւ գրուած էր, թէ էսինչ պաշտօնեան մեզ ասել ա՝ հո դուք չէք գժուել, ինչի՞ էք գալիս հայաստան, բան, ու նիկոլն էլ ցնդել էր, ասում էր՝ գտէք էդ պաշտօնեային, տեսնենք էդ ով ա տէնց բաներ ասել։

ու դէ էս մարդկանց հարցը կը լուծուի, զի նա իմացել ա։

հիմա ինձ թւում ա նիկոլը մի բան չի հասկանում։ նա հաւատում ա որ առանց համակարգը, ծրագիրը ձեռք տալու, կարելի ա որ եղած մարդիկ ջանասէր գործ անեն։ ինձ թւում ա էդ հնարաւոր չի, ու էն պատճառով որ էդ մարդիկ սովոր չեն, ու էն պատճառով որ եթէ մարդը հնարաւորութիւն ունի մատը մատին չխփելու, էդ իր համար լռելեայն լուծումն ա։

ու հիմա, ասենք գտան էս կամ էն մարդուն, որ չի աջակցել, որ զոյգը քաղաքացիութիւն ստանայ։ էս մարդիկ ասելու են՝ հա, բա ո՞րտեղ ա գրուած, որ պարտաւոր էինք էս կամ էն անել։ մի հատ էլ անէինք, կարող ա պատժէիք։

ես յիշում եմ, նիկոլի մօտ մարդիկ ասում էին, թէ քաղաքական կամք, բան։ բայց դու չես կարող ամէն ինչ կամքով լուծել, պէտք ա ծրագիրը նէնց գրուած լինի որ աշխատի։

ու այո, մենք երիտասարդ պետութիւն ենք, ու լիքը քէյսեր հաշուի առած չեն առանց այդ էլ վատ աշխատող ծրագրի մէջ, ամն֊ում քանի բացառութիւն ու աւելացում են արել ամէն տեղ, երեւի չեք լիստեր էլ են սարքել, ու համարեա գրեթէ բոլոր հնարաւոր դէպքերը ծածկած են։

#քաղաքականութիւն #ալգորիթմ #ծրագրաւորում #հայաստան #հայք #քաղաքացիուիւն #նիկոլ #բիւրոկրատիա #նամակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  ալգորիթմ  ծրագրաւորում  հայաստան  հայք  քաղաքացիուիւն  նիկոլ  բիւրոկրատիա  նամակ