@{անդորր; andorr@spyurk.am} ես հա քո ասածի մասին մտածում եմ՝ լրիւ մեքանիկական խցիկի, ու ուզում եմ ասել, որ մի կողմից գիտեմ, որ ասում են, թէ նոր մամիաների էլեկտրոնիկ շաթերներն աւելի յստակ են աշխատում, ու այդ համար են էլեկտրոնիկ անում, միւս կողմից, ինձ քո էդ ձգտումը լրիւ մեքանիկականի լրիւ հասկանալի ա ու մօտ։
ու ուզում եմ ասել՝ երբ կուլտուրա սովորես, ամենալաւ մեքանիկական խցիկներից ա, ինձ թւում ա՝ mamiya 1000 dtl֊ը։
այն յաճախ գալիս ա ռադիոակտիւ ոսպնեակով, բայց խցիկը ու որակը պարզապէս վերջն են։
շատ էժան ա հանդիպում ու առաջարկում եմ վերցնես։
ունի մարտկոցի տեղ, բայց այն զուտ լուսաչափի ասեղի համար ա։ կարող ես այլ լուսաչափ օգտագործել։
լուսաչափն էլ ա շատ առաջադէմ՝ ունի աւերաջ ու սփոթ միթերինգ։
էդ մամիան մեզ մօտ դասական մ42 ոսպնեակներ ա ընդունում, ու քո 35մմ֊ն կարող ես կիրառել։
առանց մարտկոցի այլ աշխատող խցիկ՝ porst compact reflex sp֊ն ա։ էլի մարտկոցն օգտագործում ա լուսաչափի համար։
բայց աւելի անյայրմար ա՝ փորձում ա աւելի քուլ ձեւրեով ցոյց տալ՝ լուսադիոդներ ա վառում՝ սլաքներ ձախ ու աջ, թէ շատացրու կամ պակասեցրու լոյսը։
ու մէջտեղի լուսադիոդը՝ թէ լաւ ա լոյսը։ էլի ունի աւերաջ ու սփոթ միթերինգ, բայց դէ ասեղն ինձ աւելի յարմար ա, զի պատկերացում ունես, ինչքան ա հեռու լոյսն իր կարծած կատարեալից։
մեքանիկական խցիկներով կադրեր եմ բաց թողել, զի չեմ հասցրել լոյսը դնել։
նաեւ, առանց լուսաչափ կարողանում եմ նկարել, ի վերջոյ ժամանկաին զենիթ էի քշում, բայց սլայդ նկարել՝ չեմ կարող։ զի սլայդում մի թեթեւ սխալը ներելի չի, նեգատիւը ռաւ֊ի պէս ա։
կարող ես յետոյ հանել ինչ պէտք ա նկարից, տպելիս կամ ծրելիս։
էսքանը երեւի։ #խցիկ #ժապաւէն #ֆոտո #ոսպնեակ