2019-08-28-3773862

ու կուլտուրայից խօսելով ասեմ, որ մենք չունենք տեքնոլոգիա իմանալու կուլտուրա։ ո՞րտեղից ունենանք։

իսկ նոյն դատա արտում, ուր հարցազրոյցները դրսի մարդիկ են անց կացնում, դէ ընկերս ա վերջերս հարցազրոյցների շարք անցել, ու պատմում էր, որ հարցերի զգալի մասը, ոչ թէ ասենք սի փլասերի իմացութիւնն էր, այլ հէնց տեքնոլոգիայի։

ու որ ասում էք՝ օհ չեմ ուզում իմանալ, ես ասենք, ծրագրաւորող եմ, բա ջանիկ, նորմալ տեղ դժուար կընդունուես, ստիպուած եմ էս փաստարկն օգտագործել, զի դէ, տեքնոլոգիայի հետ ծանօթ չես։

չնայած էդ ընդունուելն ու շուկան ինձ լաւ փաստարկ չեն թւում։ չես ուզում՝ պէտք չի, մի՛ իմացիր տեքնոլոգիա, ու մնայ դեբիլ։ ու հա, գուցէ դա արտայայտուի քո բարեկեցութեան մակարդակում դրական, իսկ գուցէ՝ բացասական, սա չի կարեւորը։

ինչեւէ։

#տեքնոլոգիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տեքնոլոգիա