2019-08-10-3743176

ես կարեւոր ուղերձ ունեմ։ էդ ասածս չեն ընդունում, չեն ջոկել իմ ծանօթ մարդկանց 99 տոկոսը։ գուցէ ես ջոկել եմ, զի ոչ նախանձելի վիճակներում եմ եղել։ բայց ասածս սա ա՝

դիմադրութիւնը անիմաստ ա

ու բերում ա անիմաստ տառապանքների։ ու էդ էլ անում են այյդ 99 տոկոսը՝ հա տառապում են։

հիմա կասէք՝ տաք տեղից ա խօսում։ պահանջները բաւարարել ա։ ու ես իսկապէս հաւէս չունեմ պատմելու ինչքան չհասկացուած եմ ինձ զգում, ինչքան չճանաչուած, ու ինչքան չբաւարարուած լիքը լիքը բաներով շուրջս։ ի վերջոյ, առնուազն, ես հայաստանում եմ ապրում, ու հանրութեան հետ էլ խնդիրներ ունեմ, ու մարդկութեան հետ գլոբալ, ու տեքնոլոգիաների, ու ամէնի։ ու սուր եմ ընկալում։

բայց ինձ թւում ա, որ այլընտրանքը համակերպուելուն՝ տառապանքն ա, միշտ տառապելն ա, ու էդ միզերաբլ ա ու արժանավայել չի։

ապա ուղերձս շատ կարճ՝

ա — սահմանում ես քաղաքական որոշումները։ այդպէս ես անուանում եմ այն որոշումները, որ գուցէ շատ ռացիոնալ չեն, այլ արժէքների կամ յոյզերի, կամ կապերի համար են կարեւոր։ բայց վճար են պահանջում։ ու դէ պէտք ա համակերպուել, որ ամէնի համար վճարում ես։ հարցն այն ա, ինչի համար ես վճարում։

օրինակ, անկախ նրանից, որ հայաստանում լիքը խնդիրներ կան, որ ես ամէն օր քշում եմ, ու առնչւում եմ հայաստանին սպեցիֆիկ ոչ շատ քաղաքակիրթ վարորդների հետ, այս օրինակն եմ բերում, զի վարորդների 99 տոկոսը նեարդային են, որ քշում են էս վարորդների հետ նոյն փողոցներում, անկախ նրանից, որ ես կարող էի աւելի շատ փող վաստակել ինչ֊որ այլ տեղերում, ես համարում եմ, որ սա արժէք ա, որ կարեւոր ա հայաստանում մնալը, ու ես այստեղ եմ։ այլ օրինակ, անկախ նրանից, որ ես շատ շփուող լինելով, յստակ պահանջներ ունեմ շփման, ու տարբեր սիրուած մարդկանց ու համայնքների հետ կապի, ես դա չունեմ, ու չեմ ունենայ։ զի ես քաղաքական որոշում եմ կայացրել՝ հնարաւորինս խուսափել կենտրոնացուած֊կորպորատիւ լուծումներից, չնայած դրանք շատ յաճախ աւելի յարմար են ու ոչ պրոբլեմատիկ։

բ — տեսնում ես, էս քաղաքական որոշումների շրջանակում, ի՞նչ ես կարող անել, որ էս կամ էն պահանջները բաւարարես։ տարբերակներ՝ էստեղ կարող ես անել ու արագ։ էնտեղ կարող ես անել, ու շատ դանդաղ, տարիներ։ էնտեղ էլ ոչ մի բան չես կարող անել։

վերջ, դիմադրութիւնը անիմաստ ա։ ինչը կարողանում ես, անում ես՝ դանդաղ կամ արագ, ինչը չէ՝ համակերպւում ես։

գ — փորձիր գունաւորել քո գաղջ կեցութիւնը հաւէս բաներով, որ սիրում ես։ ես սիրում եմ ֆոտո ասենք։

դ — սա ամէն մէկի համար չի, բայց ինձ մօտ կայ՝ կպի մի գաղափարի, ու աշխատիր դրա համար։ օրինակ, ինձ համար կարեւոր ա մշակոյթը տեքնոլոգիաներում, ու ապա պահպանութիւնը որոշ տեքնոլոգիաների։ բայց դէ ամէն մէկն իր բզիկներն ունի։ ու դէ անկախ նրանից որ բզիկ ա, ընդունել դա, որ հիմա տէնցն ես։ մարդիկ կան՝ իրենց համար վիքին ա։ ամէն օր խմբագրում են, կամ վիքիդարանի տեքստեր թուայնացնում, կամ ինչ։ մարդիկ կան՝ իրենց համար փողոցային շների խնդիրներն են կարեւոր։ ու իրենք լծւում են գործի, ու նուիրւում գործի։ եթէ քեզ համար դա իսկապէս կարեւոր ա՝ կպնում ես։ #գործ_կայ այսքանը, սիրելիներս։ մի մտածէք որ տաք տեղից եմ խօսում։ իսկապէս, ինձ թւում ա արժի չլինել նեարդային ու տառապած բոլորի պէս։ ու հանգիստ վեր ընկնել տեղներդ։ #հանգիստ #դիմադրութիւնն_անիմաստ_ա #հանգիստ_վեր_ընկէք_տեղներդ #ու_տէնց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ գործ_կայ  հանգիստ  դիմադրութիւնն_անիմաստ_ա  հանգիստ_վեր_ընկէք_տեղներդ  ու_տէնց