(03/19/19 11:33:21 ) kamee: wordsthatidefend: երբ բառը հոլովելիս, բոլշեւիկեանի ե֊ն դառնում ա ֊ի, ուրեմն դասականում դա գրւում ա է։
հետեւաբար, իսկապէս․ քանի որ, պէս֊ը դառնում է ֊պիսի։ վրայ․ քանի որ, բոլոր բազմավանկ բառերի վերջում՝ եթէ իրենք աւարտւում են ա֊ով եւ ո֊ով, գրւում է ֊յ։ սա հեշտ կարող ես յիշել, քանի որ բոլշեւիկեանում էլ հոլովելիս աւելորդ «յ» ա գալիս, օրինակ, սեղանի վրայի, իրականում էդ հոլովման օրէնքը սրա վրայ ա հիմնւում։
ժամկէտը նոյնպէս է֊ով։ ֊էք, ֊ացէք, գրւում են է֊ով, կրկին է֊ի ձեւափոխման վրայ հիմնուելով։
խօսքով, ոչ թէ «խոսքու» կամ «խօսքու», որովհետեւ, ո֊ից յետոյ աւելացնելով «ւ»֊ը դու ստանում ես «ու»֊ն, որը բոլշեւիկեանում առանձին տառ ա։ հետեւաբար, եթէ չես ուզում գրես «ու», այլ՝ «֊ով», ուրեմն երբեք֊երբեք֊երբեք չգրես «ւ»֊ով։
կը֊ն առանձին մասնիկ ա։ անգլերէնի “shall/will”֊ի պէս։ հետեւաբար՝ կը քնես։ արեւելահայերէնում՝ միայն բաղաձայներից առաջ ենք գրում «կը», իսկ ձայնաւորներից առաջ սովորական կարող ես շարունակել՝ օրինակ՝ «կապտակեմ»։
#հայերէն #դասական #ուղղագրութիւն