ճապոներէն արտայայտութիւն կայ՝ 空気読めない (Kūki yomenai), այդպիսի մէմ ա, նշանակում ա՝ տեղի օդը չի կարդում։ Կամ պարզապէս՝ օդը չի կարդում։ Այսինքն՝ չի ջոկում, կոնտեքստը չի ըմբռնում, այլ խօսքով՝ կուլտուրա չունի։ Դրան նաեւ կարճ ասում են՝ KY, ու այդ արտայայտութիւնը շահել ա Իւխան արտայայտութիւնների մրցոյթ 2007֊ին, եւ մտել ա Շիբույա բառարան՝ 2008֊ին։

չեմ յիշեր, որտեղից եմ իմացել։ մի երկու օր առաջ գտել եմ իմ պրոֆիլում, ու սկսել փնտրել։

#ճապոներէն #լեզու #ky #空気読めない #ու_տէնց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)