2018-12-06-3381986

ուրեմն, ասում են ֆէյսբուքում կայ «այսպէս մի արէք» անունով խումբ։ ասում եմ, ու մտածում թէ տես, լրիւ այլ աշխարհից շշուկներ են։ ասենք, ամերիկայի մասին էդպէս չեն ասում, զի այնտեղից աւելի շատ տեղեկութիւններ կան, կարելի ա հազար ու մի աղբիւրից ստուգել։ իսկ այս դէպքում՝ ասում են, տէնց խումբ կայ։

այնտեղ լցնում են ճանապարհային երթեւեկութեան հետ կապուած տեսանիւթեր, նկարներ, թէ էս մարդը սէնց արեց, նա սէնց, ու տէնց մի արէք։

մէկն էլ դրել էր մեքենայի նկար, որը կայանած ա հէ՛նց անցումի վրայ։ իսկ մեքենայի վրայ կպցրած ա ստիկեր՝ դէմ եմ ապօրինի տուգանքներին։

ու մէկ էլ ինչ֊որ մարդիկ են գալիս, ասում են, թէ մեր քրոջ մեքենան ա, հանէք ստեղից նկարը։ մոդերատորն էլ խմբի աղջիկ ա, (թէ՞ շփոթում եմ), ու տէնց իրենց ընդդիմանում ա։

ու լիքը աղջիկների վրայ, ասում են, ճնշումներ են լինում, որ իրենք իրենց դրած նիւթերը հանեն, կամ այդ աղջիկներն են աւելի համաձայնող, ու չեն կարողանում ճնշումներին դիմանալ, ու աղջիկները հակուած են ոչ թէ իրենք իրենց անունից փոստել, այլ տալ ադմինին, նա փոստի։

ու սա ինչի՞ մասին ա ինձ համար։

այն մասին, որ ֆէյսբուքի փոլիսին, երբ անոնիմ լինել չես կարող, ենթադրում ա, որ ադմինը, կամ էդ փոստող մարդիկ, կարող են ենթարկուել ճնշումների։

#ֆէյսբուք #դիմագիրք #երեւան #հասարակութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆէյսբուք  դիմագիրք  երեւան  հասարակութիւն