ուրեմն պատմում են, թէ իննսունականների վերջում սէնց «բիզնես» կար, մի զօրամասից աւտոմատներ էին ուղարկում նորոգելու, մթոմ զինուորները մասեր են կորցրել, այդ մասերն առանձին տանում էին նորոգողներին, ու փողերը կիսում։

յետոյ մտածեցին՝ ինչի՞ ենք էդքան բան տանում բերում, աւտոմատները մնում էին տեղում, միայն թղթերն էին գնում գալիս։

յետոյ էլ մտածեցին՝ ինչի՞ ենք էդ աւտոմատների ցուցակները ամէն անգամ նորից կազմում, ու նոյն համարներով աւտոմատներ էին հա ուղարկում սարքելու։

այդպէս էլ բռնուեցին, բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի աչքով ընկաւ, մտածեց՝ էս ինչի՞ են միշտ նոյն համարներով աւտոմատները փչանում, ու տէնց։

այստեղից մորալներ ինքներդ հանէք, իմ գործը պատմելն էր։ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)