2018-05-26-3124761

այսպէս արձագանքեցի երբ մէկն ասաց որ կարծես սիրահարւում ա, ու այդ գործընթացը վերահսկելու ու վետո դնելու կարիք ա զգում։

ես հիմա այսպէս եմ վերաբերւում։

մարդն ունի սոֆթուեր ու ծրագիրը հիմնականում այնպէս ա գրուած, որ քեզնից շատ կախուած չի, որոշ մարդկանց կպնում ես։

էդ քո հիմնական յատկութիւններից ա, նաեւ հիմնական յատկութիւններից ա չկպնել, երբ բաւարարուած ես եւ լաւ յարաբերութիւն ունես, էլ ինչի՞ կպնես։

ու քանի դեռ (while լուփ ա) դու լաւ յարաբերութիւն չունես, դու կպնելու ես մարդկանց։

դու էդ լուփի մէջ ես։

ես շատ եմ մտածել այստեղ այնտեղ անաւարտ պատմութիւնների եւ պարտաւորութիւնների մասին։ ինձ էլ ա շատ բարդ ու խճճւում եմ ու բոլորի առաջ մեղաւոր ինձ զգում։

բայց խնդիրն այն ա, որ չնայած, գուցէ որոշ մարդիկ կարող են դատողական վերաբերուել իմ վարքագծին, իրենց մօտ էլ ա նոյն սոֆթուերն աշխատում։ իրենք էլ են while loop֊ի մէջ լինում, ու էդ մարդկային յատկութիւնն ա այդպէս լինել, ու այդպէս կպնել։

ու այո, երբեմն ծրագիրը քրեշ ա լինում։

բայց էդ ա ծրագիրը։

արդե՞օք ճիշտ ա մտնել exe֊ի մէջ ու կոդը փոխել, ու փորձել ուղղել գետը այլ կողմ։ գուցէ լաւ ստացուի, իսկ գուցէ չփոխելը, այլ փոխելը բերի կործանարար արդիւնքների։

ես այսօր նախընտրում եմ չխառնուել։

ու չստիպել ինձ ոչ մի բան։

սոֆթ ա, հարդ ա, աշխատում ա։

ես ինքս էլ չեմ հասկանում ոնց ա աշխատում որ խառնուեմ։

այն ինչպէս եմ ես ռացիոնալիզացնում ձգտումներս, գուցէ բնաւ կապ չունի իրականութեան հետ։

այնպէս որ լաւ ա ձեռք չտալ։ ու մարդկանց մեծ մասն այդպէս էլ ապրում ա։ ու ես պէտք ա քառասուն դառնայի որ ջոկէի։

#մարդիկ #յարաբերութիւններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մարդիկ  յարաբերութիւններ