ու ինձ այսօր ասացին՝ թէ դո՛ւ էլ իշխանական դարձար, ու այո, գիտէք, ինչ լաւ ա ապրել երկրում, ուր կարող ես երբեմն լինել իշխանական, մի քիչ ես, մի քիչ դու, ու դա կոչւում ա իշխանութեան փոփոխական լինել, եւ ոչ թէ հաստատուն, ու որը նոյնականացնում ենք ժողովրդավարութեան հետ։ այնպէս որ լաւ եմ անում, եթէ իշխանական եմ, նշանակում ա, որ աւելի լաւ երկիր ա, քան այն երկիրը, ուր ես միշտ ընդդիմադիր եմ։
վերջապէս, հասկանո՞ւմ էք, վերջապէս մենք ունենք մերոնցական, մարդամօտ իշխանութիւն։ վերջապէս էդքան ամօթ չի (չնայած ես էլի պրետենզիաներ ունեմ), երբ իրենք մեզ ներկայացնում են։ վերջապէս անհաւատալի ա թւում, որ մենք այն, իրական հայաստանի հետ կապ չունեցող մարդկանց, այդքան հանդուրժել ենք։