այն օրը ինչի՞ գրեցի, որովհետեւ գիշերը @{արմայել; deepvoid@spyurk.am}ի հետ էի խօսում, տենց իրան պատմեցի, այդ պատճառով գրեցի, իսկ այսօր, բարքեմփի հանդիպումից յետոյ մտայ @{անկապ; ach94er@spyurk.am}ի մօտ թէյելու, ու տենց խօսեցինք ու բաւական թերափեւտիկ զրոյց էր, այդ պատճառով հիմա ինչ֊որ բաներ կը գրեմ։

իսկ հանդիպումից ասեմ, որ նոյնիսկ նա, ով ասենք, համագործակցում էր արիւնոտ վարչակարգի հետ, նոյնիսկ նա այսօր աւելի նեաշ էր, ու փորձում էր մասնակից լինել աւելի, քան սովորաբար, ու նոյնիսկ ես, որ միշտ յապաղում եմ իր ձեռքը սեղմելուց առաջ, ինչ֊որ անհամեմատ աւելի հանգիստ էի, այնպէս որ իսկապէս, ատելութեան էջը փակուած է, եւ կեցցէ սիրոյ եւ համերաշխութեան հայաստանը, եւ մենք, եւ մեր երեխաները, գիտէք շարունակութիւնը։ (:

@{անկապ; ach94er@spyurk.am}ին պատմեցի, որ վաղեմի երազանքս, միջին ֆորմատի մոդուլար մամիյա խցիկ եմ ձեռք բերել, յուսով եմ կը հասնի, ու նաեւ երկու բեք՝ մէկը միջին ֆորմատի ժապաւէնի, իսկ մէկը՝ պոլարոիդի այն թղթիկների, որ տարիներ շարունակում էր արտադրել ֆուջին, բայց վերջերս դադարեց, ու նոյնիսկ իմփոսիբլ փրոջեքթը պոլարոիդ օրիջինալսը որ հի՛նգ, հի՛նգ տեսակի նախկին պոլարոիդների համար թուղթ ա արտադրում, այս ֆորմատը (փէք ֆիլմ) չի կարողանում արտադրել։

ու գիտէք, ես միշտ ուզել եմ ապրել ապագայում, ի տարբերութիւն մարդկանց ով ասենք ուզել են ապրել վաթսունականներին։

ու ես ուզում եմ վայելել ինչ֊որ բաներ, ու ականատես լինել ինչ֊որ բաների, որ այսօր գիտաֆանտաստիկա են լոկ։

բայց բաներ կան, որ ես հասկանում եմ, որ կարող ա չհասցնեմ, որովհետեւ իրանք անհետանում են։

ու ես հասկացայ որ ես վախենում եմ չհասցնել նկարել ֆուջի փեք ֆիլմ։ ու ինչքան էլ անտրամաբանական ա թւում առնել կամերա, կամ բեք ֆորմատի համար, որն արդէն անհետանում ա, իմ համար դա լրիւ իմաստաւորուած ա։ քանի որ ես ուզում եմ, մինչեւ այդ ֆիլմը իբէյներում լրիւ անհետանայ, ուզում եմ այդ թղթերի վրայ նկարել։

այդ ամէնը պատմելիս, ասացի, որ այնպէս չէ, որ միայն ձեռք եմ բերում ֆոտոյի համար պարագաներ, այլեւ ահաւոր հաճոյք եմ ստանում նկարելիս։ ասենք պատմեցի ինչքա՛ն հաճոյք եմ ստացել երէկ չէ առաջ օրը երեւանի բակերով պտտուելուց ու ինսթանթ նկարներ անելուց։ ի դէպ հրապարակուած են բլոգում ու ֆլիքրում։ ու ասացի, որ խնդիրս այն ա, որ ես լաւ չեմ հասկանում, երբ եմ ապրում, ու արդեօք ապրում եմ, երբ ես գնում եմ գործի, գալիս եմ տուն։

ես չեմ նկարում այդ ժամանակ սովորաբար, ու գուցէ այն մասին ա, որ ոչ մի բան չի կատարւում կեանքումս։

մի ժամանակ կար, երբ ես երազում էի նկարել ոչ թէ այն, ինչ այսօր էլ, այն ժամանակ էլ, նկարում էի՝ ոչ թէ փողոց, մարդկանց, բնանկարներ, բակեր ու շներ, այլ ընկերներով զբօսանքներ, կողքիս սիրուն աղջկան, որից հայեացք չեմ կարող շեղել, դեբիլ ֆոտոներ սրճարաններից։ ու ես հակում ունեմ լաւ ժապաւէնները պահելու ոչ թէ իմ իրական, արուեստոտ ֆոտոների համար, այլ ընկերեկան, ճանապարհորդական, որը իրականում գրեթէ չի լինում։

աւելին, շատ վատ եմ գնահատում այն, որ ես ափսոսում եմ ինքս ինձ համար ինչ֊որ բան անել։ ես մի պահ փորձում էի աշխատել իմ վրայ, ու ասենք 2016֊ի աշնանը ասում էի ինձ՝ նորայր, տար քեզ ման տուր, քանի որ ափսոսում էի ինքս իմ վրայ, ասենք ռեսուրս ծախսել, բենզին վառել։ այդպէս, յիշում եմ, ինչպէս մենակ գնացի կաֆեին 2016֊ի դեկտեմբերի վեցին, նարէկ սիմոնեանի սեթը լսելու։ ես շատ էի ուզում եւ կաֆեին, եւ սեթը, բայց մենակ ինձ տանելն իմ համար շատ էր, ոնց որ ես արժանի չէի ընկալում ինձ, որ ես ինձ տանեմ այնտեղ։ այ եթէ մարդ լինէր, մտածում էի, ում ես կը տանեմ, նա կուրախանայ, իսկ ես կողքից կը վայելեմ, դա արդարացուած ա։

ու այդպէս, ես ասենք ձախի հետ գնում էի վանաձոր, որովհետեւ նա կարեւոր գործեր ունէր այնտեղ, ու ես կողքից օգտւում էի՝ վանաձորում ֆոտոներ էի անում։ ու դրանք իմ անցեալ տարուայ ամենալաւ օրերից էին, բայց ես ինքս ինձ դրանք չէի պարգեւի, ինձ պէտք էր որ ինչ֊որ մէկի համար ինչ֊որ բան անեմ, քանի որ ինքս իմ համար անելը, մի տեսակ անիմաստ էր թւում։

ու տենց, ես լիքը մարդու աջակցում եմ տարբեր հարցերով, ու նոյնիսկ նեղւում եմ, ահաւոր նեղւում, երբ իրենք մտածում են, որ ես իրենց կպցնում եմ։ քանի որ գրողը տանի, ես փորձում եմ կեանքս իմաստալից լինի, ու գիտեմ որ ինչ֊որ դեբիլ ձեւ օգնելով այն գոնէ իզուր չի, իսկ դուք արժեզրկում էք ինձ լրիւ, որովհետեւ լիքը աղջիկներ չեն մտածում, չեն հաւատում, որ կարող ա լինել ընկերութիւն, ու եթէ ինչ֊որ բան ես անում իրենց համար, մտածում են, որ շահ ունես, ու ուզում ես իրենց հետ քնել, ու յետոյ նոյնիսկ կարող ա ջղայնանան վրադ, թէ ոնց թէ չես ուզում, բա ինչի՞ համար։ չէ, կներես։ ու տենց, խաբող չլինելու համար, մտածում եմ, ոչ մի բան էլ չեմ անի ոչ մէկի համար։ պարզապէս, դէ, տղաների հետ ես չեմ կարողանում ընկերութիւն անել որպէս կանոն, սա առանձին թեմա ա, ահաւոր չենք հասկանում իրար, միայն @{արմայել; deepvoid@spyurk.am}ն ա որ քիչ թէ շատ կարողանում ենք իրար հանդուրժել, համարեա գրեթէ միշտ, երեւի թէ։

հա, սա լրիւ յիմար օֆթոփ էր, բայց տենց, պատմում էի կամերայիցս, ու ինչքան չեմ դիմացել, որ այն ձեռք չբերեմ, ինչքան եմ սպասում այն։ ինչքան հաճոյք եմ ստանում նկարելիս։ ու որ ուզում եմ ինձ սովորեցնել չափսոսալ ինքս իմ վրայ ռեսուրս ծախսել, բացատրել ինձ որ արժանի եմ, ու տենց։ նաեւ հասկացայ, որ ընդհանուր առմամբ, կեանքում առհասարակ ոչ մի հաճելի բան չի տեղի ունենում, բացի ֆոտո անելուց։

ֆոտո անելը լրիւ տանում ա, կամերաները լրիւ տանում են, իրանց միայն ձեռքերի մէջ պահելուց արդէն այլ կերպ եմ ինձ զգում, իսկ զբօսնել ֆոտո անել՝ դա հրաշք ա։ ու գուցէ ես այդքան տարած եմ ֆոտոյի վրայ, որովհետեւ դրան այլընտրանք լաւ, հաճելի, տանող, զբաղմունք չունեմ։ ու չեմ էլ կարողանում ունենալ, աղջիկներին չեմ կպնում, ու ինչպէս ասել եմ, չգիտեմ ինչ իրենց հետ անել, շուն հիմա չեմ ուզում, կոդ գրելուց ահագին յոգնել եմ, գիտեմ որ այնպիսի լաւ վիճակի ա հասցուած վիշապը, որ բաւականացուած եմ, մէկ էլ շատ եմ սիրում միդի ստեղնաշարով խաղ անել, ու պուլտով։ ու երբ խօսում էինք, տենց թուաց, որ անկապը կարծում ա, որ էդ շատ նորմալ չի, որ պէտք ա որ այլ բաներ լինեն հաճելի, ոչ միայն այն ինչ ես ունեմ։

հա՞, չգիտեմ, ինձ թւում ա, չէ, ինձ թւում ա ես տենց հաճոյք ոնց որ ֆոտոյից եմ ստանում, ինչի՞ց պիտի ստանամ։ ու այո, վերջին փողերս ծախսել եմ այդ կամերայի վրայ, ու այդ թղթիկների, որ հիմա ահագին թանկ են, ու ես ուզում եմ այդ թղթիկների վրայ անել սիրելի մարդկանց դիմանկարներ, բայց երեւի կանեմ այլ բաներ, քանի որ ես շատ սիրելի մարդիկ չունեմ, ու դա նաեւ իմ ընտրութիւնն ա, իրանց չունենալը, որովհետեւ ինձ լիքը բան հետաքրքիր չի, ու չի յուզում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)