ու այն ինչ եղաւ, մի ամսում չեղաւ, երկու ամսում չեղաւ, դա բոլորիս աշխատանքն էր, բոլորիս լուման էր, պայմանաւորուած էր նրանով, որ մենք հայաստանում էինք, նրանով, որ մենք այստեղ շփւում էինք, նրանով, որ մենք այստեղ ապրում էինք, նրանով, որ մենք այստեղ անիմաստ թպրտում էինք ասենք էլեկտրիկ երեւանի ժամանակ, նրանով, որ մենք անում էինք կամ յաճախում էինք ցուցահանդէսներ, կինոփառատօններ, նրանով որ կայ բարքեմփ, նրանով, որ կայ ինտերնետ, ու ինտերնետային կեանք, ու այն, որ իրենք մտածում էին պահի տակ փակել ֆէյսբուքն ու իւթիւբը հայաստանի համար (ինչպէս իմացայ, պատկերացնո՞ւք էք), դա իրականում իրենց չէր օգնի, որովհետեւ իշխանութիւն պահելու համար, իրենք պէտք ա փակած պահէին այն միշտ, իրենք պէտք ա մեզ, իմ պէս մարդկանց ունենային ճամբարներում, ոչ թէ քաղաքում, իրենք պէտք ա արգելէին արուեստի ցուցահանդէսներ ու չֆինանսաւորէին ոսկէ ծիրան, իրենք պէտք ա այնպէս անէին, որ հասարակութիւնը մնայ բութ ու անկապ, իրարից ու աշխարհից, իրենք պէտք ա երկիրը փակէին, ու այդ ամէնը արուել էր սովետում, ու միեւնոյն ա այն եկաւ կոլլապսի, այնպէս որ լաւ ա որ չեն արել, որովհետեւ հայաստանը կոլապսի տեղ չունի, մենք նահանջելու տեղ էլ չունենք, շատ փոքր ենք, ու այն որ եղաւ այն ինչ եղաւ, մեզ ապրելու ու զարգանալու շանս ա տալիս։

ու ես հիմա պատկերացնում եմ, ինչի ա որ մեր սահմանադրութիւնը կամ օրէնքները եւրոպացիները կարող են ճանաչել նորմալոտ, բայց մենք չէ, ինչի ա որ մեզ մօտ այդ օրէնքը չի աշխատում, իսկ իրենց մօտ՝ աշխատում ա, որովհետեւ իրենց մօտ հասարակութիւնը եկել ա այն վիճակի, երբ լիքը բան չի հանդուրւում, ու լիքը կեղծիք անելն անիմաստ ու անհնար ա, ու այսօր մեր հասարակութիւնն ա եկել այն վիճակի, որ լիքը բան չի հանդուրժի, ու լիքը կեղծիք անելն անիմաստ ա, ու հասարակութիւնն ա սահմանել որոշակի խաղի կանոններ, որոնցով քաղաքական ուժերը պիտի խաղան։

իսկ հասարակութիւնը մենք ենք, մենք ենք՝ նշանակում ա ամէն մէկս ունի իր լուման, որն ինքը չի գիտակցում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)