2018-02-21-2988406

ես բոլորին ռոմանծիկ ոլորտում պարտուել եմ, ի վերջոյ ես եմ մերժուել, եթէ նոյնիսկ յուսահատութիւնից թուլութիւն եմ ունեցել ու անկեղծ չեմ եղել, այլ փոխարէնը խաղացել եմ, յետոյ մէկ ա խոստովանել եմ, ու ստացել ինձ հասանելի չէ, կներես֊ը, կամ էլ ոչ մի բան չեմ ստացել, քանզի արհամարհուել եմ։

ու ուզում եմ ասել, գիտէք, խիղճ ա պէտք ունենալ, մարդ լինել ու չտանջել ու ասել այդ չէ, կներես֊ը, կամ ասել՝ չէ, կներես, յարաբերութիւն եմ սկսում, կամ չէ, կներես, հաւեսդ չունեմ, կամ չէ, կներես, սկսել եմ, կամ մի բան, չլռել։

ես էլ կասեմ՝ արդար ա, ժողովուրդ, խաղացէք, քանզի գիտեմ որ ես եմ մեղաւոր ու արդար ա։ ու տենց։

սա էլ ձեզ օսկար օֆերման https://soundcloud.com/galicha/oskar-offermann-fluffer , լսէք։ #լսելիք #յարաբերութիւններ #խիղճ #չէ_կներես #արդարա #չէկներես #արդար_ա #խաղացէք #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ լսելիք  յարաբերութիւններ  խիղճ  չէ_կներես  արդարա  չէկներես  արդար_ա  խաղացէք  սէր