կենտրոնացուած համակարգերը հեշտ կառավարելի են, ու հեշտ խոցելի։ ու հիմա ուզում եմ ասել այլ խոցելիութեան մասին՝ տեսէք, եթէ կայ մի իշխանական ուղղահայեաց, ասենք սս֊ն, իրան կարելի ա մի գիշերուայ մէջ ստիպել որ նա որեւէ որոշում կատարի՝ ասենք ետմ մտնելը։ երբ մենք ունենաք իսկական քաղաքական դաշտ՝ այն մանիպուլացնելը շատ աւելի բարդ ա՝ պէտք ա լիքը տարբեր քաղաքական գործիչներ մանիպուլացնել։
նոյնը երբ մենք ունենք մի կազմակերպութիւն՝ գուգլ ա, ֆէյսբուք ա, մի կազմակերպութեանը ճնշելն աւելի հեշտ ա, քան ապակենտրոնացուած սփռուած հանգոյցների ֆեդերացիա։ կամ եթէ բոլորը օգտւում են նոյն պրոցեսորներով, բոլորին հեք անելն ա հեշտ։ ու սա ոչ միայն տեղեկատւութիւն հաւաքելու մասին ա, սա այն պղպջակների մասին էլ ա, որոնց մէջ մենք յայտնւում ենք, ու ասենք վարկած կայ, որ այսօր քաղաքական հայեացքները բեւեռացել են հէնց այն պատճառով, որ մենք տեսնում ենք այն ինչ ուզում ենք, ու հակառակ տեսակէտի հետ աւելի քիչ ենք ծանօթ։ նաեւ այսպէս կորցնում ենք կապն իրականութեան հետ, որովհետեւ մեզ կարող են ցոյց տալ այն ինչ պէտք ա տեսնենք, ու ցոյց չտալ, այն ինչ պէտք չի։ նոյն թուիթերում շադոուբանը, ասենք։
ու եւս մի շերտ՝ ասենք գոնէ «իրենք» իմանային ինչ են անում, խնդիրն այն ա, որ իրենք էլ լաւ չգիտեն ինչ են անում։ կան նէյրոնային ցանցեր, դրանք ոչ ոք լաւ չի հասկանում ոնց են աշխատում, նրանք հետազօտելով ու սովորելով իմ վարքագիծը, ու մտածելով թէ ինչ ինձ ցոյց տան, ինչը չէ, կամ կազմելով իմ իրենց ընկալած պատկերը, ինչ֊որ որոշումներ են կայացնում։ ու այնպէս ա ստացւում որ ոչ «իրենք» են հասկանում մեզ հետ ինչ են անում, ոչ մենք ենք հասկանում մեզ հետ ինչ են անում, ու էդ առհասարակ ահաւոր խառն ա ու ոչ մէկ բան չի հասկանում։
էլոն մասկենց առաջարկած ժողովրդավարութեանը հասնելու լուծումը, երբ մարդիկ կիբորգացուելու են, ու ունենալու են ուղեղից դայրեքթ աքսես թու ինտերնետ՝ դա էլ շատ երազող ա, ու վտանգաւոր՝ չէ՞ որ եթէ ուղեղդ հասանելի ա ինտերնետից, իրեն կարելի ա նենց հեք անել, որ դու մտածես այն ձեւով, ինչպէս պէտք ա (յղում բլեք միրորի զինուորների էպիզոդին)։ չնայած էդ էլ իրականում պէտք չի, մենք արդէն իսկ մտածում ենք այնպէս ինչպէս պէտք ա որ մտածենք։ ամէնը արւում ա շատ նուրբ, ու երբ, կամ եթէ ուղեղը ինտերնետին միացնելու հարցը ծագի (չնայած կրկնում եմ, առանց դրա էլ ա մեզ շատ հեշտ կառավարել), մենք ինքներս ենք ուզելու որ դա լինի, քանի որ անհամեմատ աւելի լայն հնարաւորութիւններ կունենանք, ու ինչպէս այսօր առանց մէյլ չենք կարող ապրել, կամ առանց ֆբ, այնպէս էլ առանց դրա չենք կարողանալու։ ու նաեւ աշխատել, քանի որ դրա առկայութիւնը կը դարձնի մեզ աւելի մրցունակ աշխատաշուկայում ու պարզապէս աշխատանքի համար ա պէտք լինելու։
ու տենց։
#անվտանգութիւն #գուգլ #թուիթեր #ապակենտրոնացում