ես արել եմ բացայայտում, իսկ սկսուեց ամէնը նրանից, որ դէ այս թուիթերը զննիչով շատ դանդաղ է աշխատում, ու երկար հոսքերը կամ չաթերը զննիչը ծանր է տանում, ու ես սկսեցի փորձել տարբեր լինուքս նատիւ ծրագրեր։
ու այդ ժամանակ նոր հասկացայ, որ թուիթերը իրականում՝ տեխնոլոգիապէս մուլտիյուզեր չաթ է։ ու մեսիջները «փուշ» են լինում յատուկ, արագ առաքման համար նախագծուած հաղորդակարգով։ այսինքն այն շատ աւելի մօտ է irc֊ին, քան ասենք, ինչպէս առաջ էի պատկերացնում, բլոգ ինջայնի ուր կարող ես միայն կարճ կարճ բաներ գրել։
ու ապա այդ կարճութիւնն էլ է հասկանալի դառնում՝ չաթում 140 նիշն աւել է քան պէտք է։
բայց իւրօրինակ չաթ է, ուր կան պիտակներ, ու կայ հոսքի փրիւասի, ու այլ արդիական էլեմենտներ։
այս բացայայտումը նաեւ նշանակում է որ ապա սփիւռքը թուիթերին այլընտրանք չէ, իսկ այլընտրանք են այդենտիկա֊ի պէս նախագծերը։ ասենք, թուիթերցուն սփիւռք չես տանի, ու ես մտածում էի առաջ՝ ինչի՞ համար այդպենտիկայի պէս բան սեթափ անել, եթէ կայ սփիւռք, ու հասկանում եմ, որ սխալուել էի։ նման բան պէտք է։ այլ հարց է, որ գուցէ ոչ մեզ։
իսկ այն որ ես լաւ էի զգում թարմացող հոսքից, դա չաթի շատ նման զգացողութիւն էր, հիմա եմ հասկանում։ չէ՞ որ ես լաւ եմ ինձ զգում irc֊ում, լաւ եմ ինձ զգում արթնանալ ու կարդալ «փրոգրամինգ» սենեակում ինչեր են գրել, լաւ եմ ինձ զգում նրանից, որ ես այնտեղ «կամ», ու ապա երեւի իրօք կամ։
#թուիթեր #սփիւռք #դիասպորա #չաթ