2016-05-28-2046089

երազում պատերազմ էր։ հարեւաններս գործընկերներս էին։ իմ շէնքը անկիւնային էր, ու խարնուրդ էր բանգլադէշի ու սայաթ֊նովայի ծնողներիս տների։

նախ ռումբը ընկաւ անկեան այլ մասի վրայ, յետոյ տեսայ ինչպէս ինչ֊որ երկու փոքր հրթիրներ, երեւի օդանաւից արձակած, գալիս են շէնքի մեր մասի կողմ, բայց մի քիչ ծուռ, ոչ հենց իմ բնակարան։

փախայ շէնքի հեռու կողմը, պայթիւն եղաւ, ամէն ինչ փլուեց, բայց ոչ միայն կենդանի, այլեւ ամբողջական մնացի։

յետոյ ես ու գործընկերներս մի կերպ իջանք, ես ուսապարկ ունէի, ուր կային երկու իմ սիրած վերնաշապիկները, ու գրեթէ էլ ոչինչ։

յետոյ յիշեցի, որ սերուերս մնաց, ու սկսեցի կիսաքանդ շէնքով բարձրանալ, որ կամ մեքենան, կամ վինչերը հանեմ դրա միջից, պահեմ մօտս, որ մի օր սփիւռքը կրկին աշխատեցնեմ։

բարձրանալիս բաւական ծանր տեսարաններ էին, որ աւելի լաւ է չասեմ։

յետոյ շատ ուշ ինչ֊որ օկուպացիա էր, ինչ֊որ անտառ էի հազիւ փախել, իսկ յետոյ պէտք է բարքեմփի գնայի, ուսապարկից վերնաշապիկ հանեցի, որ գնամ, կարծես ուշացած հասայ, իմ ելոյթին ուշացած։ կորնելին էլ իր ելոյթին։ բայց նա ուրիշ պատճառով, նա իր համար հանգիստ կասկադով էր իջնում, երբ իրեն զանգեցին, ասացին, բա չե՞ս գալիս, մոռացել էր։

ինչ֊որ նման խառը բաներ։ ամէն ինչ քանդւում էր։ «գոսպոդա, ֆսյո ռուշիծսյա» ոճի երազ էր։ (:

#երազ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երազ