Չալո֊ն (այն սեւ մեծ պուտերով կենտրոնի շունը) հիմա տէր ունի։ այսօր իրան ներկած շիկահեր էր ման տալիս՝ կապարով։ ուշադիր էր շան հանդէպ, որ նա հոտոտի ինչ ուզում է, ու ինչքան ուզում է։

նախկինում նրան մի անգամ «դասաւորել» էին գիւղ, այգիով տուն, բայց նա շատ տխրեց, չէր կարողանում առանց քաղաքային կեանքի, մշակութային միջոցառումների։ հաց էլ չէր ուտում։

վերադարձրել էին քաղաք՝ փողոց։ յետոյ մի անգամ իրան «ժիւոդյորները» բռնեցին։ այդ մասին շուտ իմացաւ իրան (եւ այլ շներին) ոչ անտարբեր մի մարդ։ կապուեց ծանօթ ազատամարտիկի հետ, ու արագ կազմակերպուած ռազմական գործողութեան շնորհիւ շանը ազատագրեցին՝ «ժիւոդյորների» մեքենան հետապնդելով, կանգնացնելով։

հիմա նա երեւի արժանավայել ծերութիւն կունենայ, տաք տանը կանցկացնի ձմեռները։ յուսամ։

#չալո #չալօ #երեւան #շուն #քաղաք #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)