2015-11-03-1720159

Դոնալդ Բիսեթի հեքիաթներն եմ կարդում, երեխաների համար են, ու տեսնում եմ, ինչպէս է նա օրինակ, շեշտում է որոշակի արժեքներ, որ երեւի մարդկանց համար հիմնային են։ օրինակ, հեքիաթներն այն մասին են, որ մարդիկ տարբեր են, բայց դա պարտադիր չէ որ ընկերութեանը խանգարի, որ օգնութեան հասնելը լրիւ բնական է, եւ նման բաներ։

ենթադրում եմ, որ այդ պատճառով է նա յայտնի գրող, որ մարդկանց մօտ վարքագծի մասին է գրում։

իսկ ինչն է ինձ համար յուշագրաւ, իր մօտ կերպարները կայուն յարաբերութեան կարիքն ունեն։ Նելսոնն ու հաւը, Ջրագռաւ Դենիսը եւ կաքաւիկ Էլիսը։ Իրենք իրար գտնում են, ով ամէն օր է միասին, ով շաբաթը մէկ է հանդիպում, բայց ընկերութիւնն ընդմիշտ է։

Մտածում եմ, ի՞նչ, մարդիկ կայուն յարաբերութիւնների պահա՞նջ ունեն։

#մարդիկ #յարաբերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մարդիկ  յարաբերութիւն