թուային սարքերը շերտաւոր են։ առաջ բոլորն օգտագործում էին, նոյն «սքայփով» խօսելու համար համակարգիչներ, իսկ հիմա խելախօսը կարծես ծածկում է «սովորական» մարդու լրիւ պահանջները։ որոնք, որպէս կանոն՝ սպառելու մասին են, կամ երբեմն ոչ շատ լուրջ ստեղծագործելու։
Ընդհանուր առմամբ բան չի փոխուել՝ առաջ էլ համակարգչով էին սպառում, հիմա աւելի հարմար գործիքներ կան սպառելու համար։ Բայց, եթէ մէկը, ով փորփրող է, ով հետաքրքրուող է, ուզեր խորանալ, նա կարողանում էր։ Թէկուզ եթէ իր օպերացիոն համակարգը ուինդոուս էր։
հիմա նա, ով գուցէ հազարից մէկն է, իսկ գուցէ միլիոնից, ով գուցէ ուզի խորանալ, եթէ նա չունի համակարգիչ, այլ ունի խելախօս, նա չի կարող։ պարզապէս չի կարող։ ի՞նչ պէտք է անի, ասենք քաշի անդրոիդում տերմինալ։ եւ ի՞նչ է նա անելու այդ տերմինալի մէջ, բացի ձեւական լս֊ի՞ց։ ոչ մի բան։ նոյն էն 810֊ը, որ դեբիան էր, անհամեմատ աւելի շատ խորանալու հնարաւորութիւն էր տալիս։ գրեթէ համակարգիչ էր։
չէ, ինձ սխալ չհասկանաք, ես սիրում եմ դիւրակիր սարքեր։ ու շատ յաճախ եւ չաթի, եւ փոստ ստուգելու համար չեմ մօտենայ կարգչին։ պարզապէս ասում եմ, որ շատ շատերը ձեռքի տակ չեն ունենալու գործիք, որով կարող էին սովորել անել լուրջ գործ, լինի դա դիզայն, անիմացիա, թէ ինչ֊որ մի ծրագրաւորում։ #տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում