2015-06-29-14091

ուզում եմ ասել երկու բան․

— դա բնաւ էլ զարմանալի չէ, որ ռուսական զլմ֊ները electricyerevan֊ը ընկալեցին որպէս հակառուսական շարժում։

— եօթ դրամը ընդամէնը մասնաւոր դէպք է։

սկսենք առաջինից․ որովհետեւ իրենք՝ ռուսները գիտեն, որ այդ դէպքը հայ֊ռուսական բարեկամութեան մտերմութեան հետեւանքներից մէկն է։ դա մենք ենք, որ, գուցէ միշտ չենք տեսնում պատճառա֊հետեւանքային կապը։

մեզ զուտ թանկացո՞ւմն է տխրեցնում, թէ՞ կապ ունի այն կոռուպցիոն գործընթացը, որի հետեւանքն է այդ թանկացումը։

երբ գտնւում ես ոչ ժողովրդավարական երկրի «ազդեցութեան գօտում», նշանակում է, որ ժողովրդավարութիւնը քո մօտ թուլանում է, նշանակում է կոռուպցիան քո մօտ ուժեղանում է։

եթէ եօթ դրամն է, ապա ուրեմն մենք միայն այս եօթ դրամի հետ չենք օկ, բայց մնացած անկախութեան եւ ժողովրդավարութեան թուլացման, իսկ կոռուպցիայի ու գաղութացման հզօրանալու գործընթացների հետ օկ ենք։

եօթ դրամը ընդամէնը մասնաւոր դէպք է, որը շատ երեւացող է։

իսկ այսօր իրենց պէտք է բարեկա՞մ հայաստան թէ՞ կախեալ հայաստան

իրենք 2008֊ին աջակցե՞լ են սս֊ի իշխանութիւն իւրացնելուն։ հաւանաբար՝ այդ մասին կարելի է դատել իրենց զլմ֊ներից։ չէ՞ որ լտպ֊ն իր ելոյթներում բազմիցս նշել էր, որ հայաստանը պէտք է բարեկամական յարաբերութիւններ ունենայ ռդ֊ի հետ։

այնպէս որ այո, սա անկախութեան մասին է։ ոչ թէ եօթ դրամի։ դա ռդ֊ում անմիջապէս զգացին։ անկախութիւնը պակաս՝ դրսի ազդեցութիւնը ուժեղ, եւ հակառակը։ այսօր փտացնող դրսի ազդեցութիւնը ո՞ւմն է՝ ռուսաստանինը։ ապա իրենք հասկանում են, որ սա եօթ դրամի մասին չէ, այլ նրա, որ մենք իրենց ազդեցութեան գօտուց եկած «վարակներից» շատ գոհ չենք։

հիմա այն հարցի մասին՝ իրե՞նք են ազդում, թէ՞ մենք այնքան էլ անկախ չենք։ ասում են՝ «եթէ» մեր իշխանութիւններն աւելի անկախ լինէին։ այո, առանցքային բառը՝ եթէ։

ես հակուած եմ մտածել, որ երկուսն էլ է․ եւ իրենք են ազդում, եւ մենք ոչ այնքան անկախ ենք։ մէկը միւսից բխում է, մէկը միւսի հետ կապի մէջ է։ արդե՞օք կարելի է մէկը դիտարկել առանց միւսի։

ընդհանուր առմամբ, ինձ հետաքրքրում է․ դիցուք եօթ դրամը ստանում էք, գնալո՞ւ էք տո՞ւն ձեզնից գո՞հ։ լաւ, այս անգամ, այս գրպանից այս փողը չհանեցին։ իսկ յետո՞յ։

ու տենց

պիտակներ՝ electricyerevan  ազատութիւն  ժողովրդավարութիւն