2014-04-16-722917

— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։

— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։

— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։

— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։

— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։

— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։

— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։

աղբիւր

#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ #շներ #ռուսերէն #կատվերէն #շներէն #գիտութիւն #պրոֆեսոր #բառարան #տատիկ #յոլա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մէջբերում  քաղուածք  զրոյց  գրականութիւն  գրքեր  քեռի֊ֆեոդոր  կատուներ  շներ  ռուսերէն  կատվերէն  շներէն  գիտութիւն  պրոֆեսոր  բառարան  տատիկ  յոլա