ասք գժի թուղթ ունենալու մասին

Տաքսիստ․ մի կոճկուիր, ինձ կարելի է։

Ես․ Ես սիրում եմ, ոչինչ։ Բա ի՞նչ է նշանակում՝ ինձ կարելի է։

Տաքսիստ․ ես գժի թուղթ ունեմ։

Ես․ Բա ո՞նց ես քշում դրանով։

Տաքսիստ․ ըհը, տես թուղթս։

Ու ցոյց է տալիս ինձ «ուդո», որի մէջ գրուած է՝ Հայոց ազգային բանակ՝ ՀԱԲ։

Ու ստեղ գալիս է այն պահը, երբ ես նկատում եմ իր մօտ խփած դրօշը։

photo2014.03.31_12.14.50.29

— Ես հայրենիքիս համար— ասում է— ամէն ինչ կʼանեմ։ Մարտի մէկին,— ասում է, ես գոսպիտալում էի։ Ազատ չէի։ Բայց յետոյ էլ ձերբակալեցին։ Մի տարի նստել եմ։ … Թէ չէ ես ամէն ինչ կանեմ։ Սպարապետը՝ Վազգենը ինձ գիժ էր ասում։ Նա գիտեր։ Տենց էլ կպավ անունս՝ գիժ։

ու տենց

պիտակներ՝ FCamera  գժի թուղթ  դրօշ  զրոյց  լուսանկարներ  հաբ  հայոց ազգային բանակ  տաքսի 
խցիկ՝ Nokia N900 5_2mm F2_8